Ռուսաստանը Արցախյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջ մղում

Ռուսաստանը կրկին ընդգծում է իր հատուկ դերն Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում և սեփական կարգավորման տարբերակն է առաջ մղում: Դա առավել ակնհայտ դարձավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցի և արված հայտարարությունների ֆոնին:
Լավրովի երևանյան այցից առաջ «Մեդիամաքսին» տրված հարցազրույցն ու ասուլիսի ժամանակ արված հայտարարությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանն ընդգծում է իր հատուկ դերը, որպես Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդ և հակամարտության կարգավորման իր տեսլականն է առաջ մղում: Հատկապես ուշադրության է արժանի Լավրովի այն դիտարկումը, որ Ռուսաստանը, թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության, թե՛ ազգային մակարդակով՝ պատրաստ է ակտիվ միջնորդական ներգրավվածություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ:
Լավրովի հայտարարությունը, որ ցանկացած պայմանավորվածության ամրագրման դեպքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, բնակչության համաձայնությունը պարտադիր է լինելու, մեծ ոգևորություն առաջացրեց: Սակայն, այստեղ նորություն չկա՝ հակամարտության կարգավորման այսպես կոչված «մադրիդյան» սկզբունքների գաղտնազերծված մասում հստակ նշված է, որ Արցախի վերջանական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով:
Այս հարցի վերաբերյալ Լավրովի հայտարարություններն ավելի շատ մտահոգության, քան ուրախանալու տեղիք են տալիս: Այցին նախորդած հարցազրույցում Լավրովը նշել էր, որ «կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա»: Իսկ սա նշանակում է, որ ռուսական կարգավորման տարբերակում հանրաքվեի արդյունքները կարող են ոչ թե վերջնական լուծում թելադրել, այլ բանակցությունների հիմք ծառայել՝ այսինքն հետագա քննարկման և համաձայնեցման դրվել:
Սա մեզ համար հստակ հետքայլ է, որին համաձայնելը հայկական կողմերի համար խիստ բացասական հետևանքներ կարող է ունենալ: Դրանով էլ բացատրվում են Ռուսաստանի արտգործնախարարի ռևերանսները Հայաստանի իշխանությունների հասցեին և դրական գնահատականները հարաբերությունների առկա մակարդակի վերաբերյալ:
այլ նյութեր այս թեմայով
- «Բրատիսլավա». ի՞նչ տվեցին բանակցությունները Բրատիսլավայում կայացած հանդիպումը կարևոր եղավ նաև հայկական կողմի դիրքորոշման հրապարակման տեսանկյունից:
- ԼՂ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ. ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել Կոչ ենք անում Երևանին և Բաքվին՝ վարել բարեխիղճ առարկայական բանակցություններ՝ առանց հետաձգումների կամ պայմանների:
- Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք. ԵԱՀԿ գործող նախագահ Մենք փորձել ենք այս պլատֆորմների միջոցով ամրապնդել վստահությունը, վերացնել լարվածությունը, որպեսզի երկխոսությանն...
- Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է կարգավորման գործընթացում Արցախի ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հանդիպման ընթացքում քննարկվեցին հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես...
- «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» ֆեյք հասկացություն է. Դավիթ Բաբայան (ԲԱՑԱՌԻԿ) «Արմեդիա ՏՎԳ»-ն զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
-
13:33
Աթեշյանը, չսպասելով պատրիարքի ընտրության վերջնական արդյունքներին, շնորհավորել է Մաշալյանին
-
13:28
Եղանակը Հայաստանում. oդի ջերմաստիճանը կբարձրանա
-
13:00
Ղարաբաղի վզին փաթաթված սցենար է երևում, որն իրականացվում է Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ. Քոչարյան (Hraparak)
-
12:06
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաստատել են, որ Սիրիայում հակամարտությունը ռազմական լուծում չունի
-
12:04
Դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքն ընդունվեց
-
11:49
Կանադայում գործարկվել է առաջին ամբողջությամբ էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռը
-
10:05
Թրամփը Ռուսաստանի հետ երկխոսության մոտալուտ շարունակման հույս Է հայտնել
-
09:35
Զամել Սայաֆ Ալ Շահրանի. Հայաստանում կան հիանալի պայմաններ
-
09:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
-
21:09
Լիբանան. քաղաքական ճգնաժամը չի հաջողվում հաղթահարել
-
20:52
Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հարց չի քննարկում. նախարար
-
20:27
Նիդերլանդներում ոգեկոչել են 75 տարի առաջ Կարմիր բանակի զոհված հայ զինվորների հիշատակը
-
20:11
Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
-
20:04
Էրդողան. Թուրքիային կրոնի պատճառով չեն ընդունում ԵՄ
-
19:35
ԵՄ-ը ուժեղացված հսկողության տակ է վերցրել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն
-
19:26
Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Չեչնիայի ղեկավարին
-
19:22
Twitter-ը հրապարակել է 2019-ի ամենաքննարկված թեմաները
-
19:02
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին
-
18:57
Էրդողան. Ժամանակակից Եվրոպան առաջնորդության ճգնաժամ է ապրում
-
18:36
Մահացել է «Roxette» խմբի վոկալիստ Մարի Ֆրեդրիքսոնը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:20
Մի շարք հարթակներում Հայաստանի տնտեսությանն առնչվող դրական կանխատեսումներն այս պահի դրությամբ շատ փխրուն են
-
15:28
Ռուսաստանը Արցախյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջ մղում
-
17:15
Գանան դարձել է 16-րդ երկիրը, որը հետ է կանչել Կոսովոյի անկախության ճանաչումը
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
18:44
Չինաստան-ԱՄՆ. միջազգային հանրությունն առևտրային հաշտեցում է ստիպում
-
13:38
Հյուսիսային Կորեայում Ջո Բայդենին «կատաղած շուն» են անվանել
-
20:38
Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 4 կմ/ժ