ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 25 382,59 դրամ ԱՐԾԱԹ - 281,93 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 765,37 դրամ

Ղարաբաղյան կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ՌԴ ԱԳՆ

Riafan.ru

Բաքու այցի ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների թեմաներից մեկը լինելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

«Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված միջնորդական ջանքերում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և մշտապես գտնվում է ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում։ Մենք կարծում ենք, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ Շարունակելու ենք հակամարտության լուծմանն աջակցել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այնպես էլ պետությունների հետ երկխոսության միջոցով՝ հաշվի առնելով մեր սերտ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Լավրովը դեկտեմբերի 2-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Բաքու, որտեղ հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 5 կմ/ժ
8 C°
 
  11° 
29.02.2020
  10° 
01.03.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: