ԵՐԵՎԱՆ -2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 218,12 դրամ ԱՐԾԱԹ - 273,65 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 952,98 դրամ

Նիդերլանդներում ոգեկոչել են 75 տարի առաջ Կարմիր բանակի զոհված հայ զինվորների հիշատակը

Դեկտեմբերի 9-ին Միդելհարնիսում տեղի ունեցած հիշատակի արարողության մասնակիցները ոգեկոչեցին 75 տարի առաջ նացիստների կողմից գնդակահարված հայ զինվորների հիշատակը։ Ուղիղ 75 տարի առաջ Նիդերլանդներում գործող դիմադրության շարժման հետ սերտ համագործակցող հայ ռազմագերիները ապստամբության փորձ էին կատարել, և հաջորդ օրն իսկ գնդակահարության ենթարկվել նացիստների կողմից։

Ինչպես հայտնում են Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունից` ոգեկոչման արարողությանը ներկա էին Նիդերլանդներում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինը, Բելառուսի գործերի հավատարմատար Ստանիսլավ Վասիլևսկին, Խուրե-Աֆերլակենի ( Միդելհարնիսը գտնվում է Խուրե-Աֆերլակենի վարչական տարածքում) փոխքաղաքապետ Թեա Բոտ-Ֆերհուֆենը, , ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական ներկայացուցիչ գնդապետ Սուրեն Դարբինյան, Նիդերլանդներում ՌԴ ռազմական կցորդ գնդապետ Միխաիլ Կլիմուկը, Նիդերլանդներում Ուկրաինայի ռազմական կցորդ կապիտան Վոլոդիմիր Դենիսովը, նիդերլանդահայ համայնքային կառույցների ղեկավարներ, Նիդերլանդներում գերության մեջ եղած հայ զինվորների ժառանգներ և նիդերլանդացի պատմաբաններ։

Հիշատակի միջոցառումից հետո տեղի ունեցած հյուրասիրության ընթացքում պատմաբան Յորիս Ֆերստեխը ներկայացրել է ռազմագերիների պատմությունը, ըստ որի գնդակահարված ռազմագերիներից մեկը իրականում հրեա է եղել, սակայն հայ զինվորները նրան ներկայացրել են որպես հայ՝ այդպիսով շուրջ երեք տարի պահպանելով նրա կյանքը։

Հիշատակի օրվա կապակցությամբ հրապարակված հոդվածոմ՝ Նիդերլանդների հանրային հեռուստաընկերությունը նշում է, որ ընդհանուր առմամբ Նիդերլանդներում որպես ռազմագերի եղել է շուրջ 4000 հայ։ Հայ ռազմագերիները ամեն ինչ արել են նացիստների գործին վնասելու համար և սերտ կապերի մեջ են եղել նիդերլանդական դիմադրության շարժման հետ և հայերին հանձնարարվել են ամենաբարդ գործողությունները, քանի որ հայ ռազմագերիները աչքի էին ընկնում խիզախության և սառնասրտությամբ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 66%
Քամի՝ 4 կմ/ժ
-2 C°
 
-3°   
18.02.2020
-2°   
19.02.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: