ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՊԲ հերթացուցակում գտնվող բոլոր զինծառայողների բնակարանային խնդիրը համալիր լուծում կստանա. Արայիկ Հարությունյան

Բնակարանային հարցն, ընդհանուր առմամբ, համարվում է մեր հանրապետության թիվ մեկ խնդիրներից մեկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա մասնավորապես, նշել է. «Անցած տարիներին այս ուղղությամբ կառավարությունը զգալի աշխատանք է կատարել, պետական աջակցությամբ ներդրվել է հիփոթեքային ծրագիր, սոցիալական քաղաքականության շրջանակներում հարյուրավոր ընտանիքներ բնակարանամուտ են տոնել, կառուցվել են ամբողջական թաղամասեր, սակայն առկա պահանջարկը ոչ միայն շարունակում է գտնվել առաջնային տեղում, այլև ծրագրի վերանայման անհրաժեշտություն է առաջացել:

Շատ երկար եմ մտածել այս ուղղությամբ, և կարծես թե գտել եմ այն օպտիմալ լուծումը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ կներկայացնեմ ձեր ուշադրությանը: Մասնավորապես՝ հիփոթեքի հետ կապված մեր առաջարկները, գործող կարգերի համեմատ, հեղափոխական կլինեն, որի հիմքում դրել ենք յուրաքանչյուր ընտանիքի պարտադիր բնակարանով ապահովելու փիլիսոփայությունը: Իսկ թե ինչպե՞ս, այդ մասին կանդրադառնամ հաջորդիվ:

Այսօր քննարկման հիմնական թեման ուզում եմ դարձնել Պաշտպանության բանակի հերթացուցակում գտնվող բոլոր զինծառայողների բնակարանային խնդիրը: Հայտնի ճշմարտություն է, որ ամուր սահմանն առաջին հերթին ապահով թիկունքն է, և այս կապակցությամբ ժամանակին անցկացված բազմաթիվ քննարկումները վերջապես իրենց հանգուցալուծումը կստանան մինչև 2023թ.-ը:

Գուցե առաջին անգամ, բայց այս առթիվ հրապարակավ երախտագիտությունս եմ հայտնում ՀՀ Վարչապետին, ով անվարան ընդառաջեց մեր առաջարկին՝ տասնամյակների խնդրին հիմնավոր լուծում տալու համար: Ի դեպ, ծրագիրը, որի ընդհանուր արժեքը շուրջ 25 մլրդ դրամ է կազմում, ընդգրկում է նաև Պաշտպանության բանակի զինթոշակառուներին: Ընդամենը ամիսներ անց երկու կառավարությունների համատեղ ջանքերով Արցախը կվերածվի մեծ շինհարթակի:

Այո՛, բանակը մեր լինելիության երաշխավորն է, իսկ սպառազինության, նյութատեխնիկական և այլ հարցերին զուգահեռ՝ զինծառայողների սոցիալական խնդիրները մշտապես շարունակելու է գտնվել մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: