ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-Չինաստան. հայտարարված հաշտեցմանը զուգորդում է ածանցյալ պատերազմը

Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային անհամաձայնությունները համաշխարհային տնտեսության առաջնային խնդիրներից են:  Չնայած երկու երկրների միջև ներկայումս ընթանում են բանակցություններ, ավելին, դեկտեմբերի 20-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մուչինը վստահեցրել է, որ առևտրային համաձայնագիրը կկնքվի 2020թ. հունվարին, երկրների միջև հարաբերությունների իրական կարգավորումն այս պահին հարցականի տակ է:

Նախ պետք է ֆիքսել, որ սպասվող համաձայնագիրը կլինի բանակցությունների՝ ինչպես կողմերն են անվանում, «առաջին փուլը»:  Այն ենթադրում է որոշակի փոփոխություններ մի քանի ոլորտներում սակագների հետ կապված, ինչպես նաև մտավոր և տեխնոլոգիական սեփականությանն առնչվող հարցերում:  Պեկինն այս փուլով համաձայնել է գնել ամերիկյան գյուղմթերք, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ չինական ներմուծվող ապրանքների վրա նոր սակագներ չի սահմանի:  

Չի բացառվում, որ Թրամփն ինքը չի սահմանի, բայց ամեն ինչ կանի, որ սահմանափակումներ կիրառվեն այլոց կողմից: Ինչի՞ մասին է խոսքը:

Ընդամենն օրեր առաջ՝ դեկտեմբերի 7-ին, Դոնալդ Թրամփը Համաշխարհային բանկին (ՀԲ) բառացիորեն կոչ արեց չֆինանսավորել Չինաստանին: «Ինչո՞ւ է ՀԲ ֆինանսավորում Չինաստանին, նրանք փող ունեն, իսկ եթե չունեն՝ կստեղծեն»,- նշել է Թրամփը:

Այլ խոսքերով ասած, ոչ սեփական գործիքներով, բայց Թրամփը շարունակում է գործել Չինաստանի դեմ:

Հիմնական պատճառներից մեկն այն է, որ չնայած նախատեսվող համաձայնագրի ստորագրմանը, երկու երկրների միջև հիմնական խնդիրները պահպանվում են: Եթե ավելի հստակ, ապա այն հարցերը, որոնք հուզում են Միացյալ Նահանգներին և որոնց պատճառով հիմնականում մեկնարկեց առևտրային պատերազմը՝ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը և սեփական ընկերություններին սուբսիդավորելու չինական պրակտիկան, շարունակում են մնալ օրակարգում:

Ձեռք բերված պայմանավորվածությունը ժամանակավոր է և շատ փխրուն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: