ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«BREXIT»-յան կրքեր Մեծ Բրիտանիայում. Շոտլանդիան անկախության նոր հանրաքվեի անցկացման հայտ է ներկայացրել

TheUK.one

Նախորդ շաբաթը Մեծ Բրիտանիայում նշանավորվեց Շոտլանդիայի Կառավարության ղեկավար Նիկոլ Ստյորջենի հայտարարությամբ՝ Մեծ Բրիտանիայից անկախանալու նոր հանրաքվե անցկացնելու մտադրության մասին:

Հիշեցնենք, որ նմանատիպ հանրաքվե Շոտլանդիան անցկացրել է 2014թ.-ին, որի արդյունքներով շոտլանդացիների կեսից ավելին (55,3 %) Մեծ Բրիտանիայի կազմում մնալու ցանկություն է հայտնել:

Հարցը կրկին օրակարգ մտավ 2016թ.-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվեի արդյունքներով՝ կապված BREXIT-ի հետ: Շոտլանդացիները դեմ են ԵՄ-ից դուրս գալուն: Ուստի, կարելի է ասել, սպասելի էր, որ խորհրդարանական ընտրություններում պահպանողականների հաղթանակից հետո Շոտլանդիան կրկին կբարձրացնի նոր հանրաքվե անցկացնելու հարցը:

Շոտլանդիա (տեղեկանք) 

Շոտլանդական թագավորությունը՝ որպես անկախ պետություն, գոյություն է ունեցել 854-1707 թթ.-ին:

1603թ.-ին Շոտլանդիայի թագավոր Հակոբ VI-ը դառնում է Անգլիայի և Իռլանդիայի առաջին թագավորը Ստյուարտների դինաստիայից: 1706թ.-ին Շոտլանդիայի և Անգլիայի միջև կնքվում է «Միության պայմանագիր», իսկ 1707թ.-ին երկու պետությունների կառավարությունները կնքում են «Միության ակտ»՝ ձևավորելով Մեծ Բրիտանիայի Թագավորությունը:

Շոտլանդիայի խորհրդարանը արձակվում է և վերականգնվում է միայն 1999թ.-ին՝ 1997թ.-ի հանրաքվեից և 1998թ.-ին ընդունված Շոտլանդական ակտից հետո:

Շոտլանդիայի իրավական համակարգն անկախ է Անգլիայի,  Հյուսիսային Իռլանդիայի և Ուելսի համակարգից: Այդպիսով, երկրում գործում է սեփական մասնավոր և հանրային իրավունքը:

2014թ. Շոտլանդիայում անցկացվում է Մեծ Բրիտանիայից անկախացման հանրաքվե: Բնակչության 55,3%-ը կողմ է արտահայտվում Միացյալ Թագավորության կազմում մնալուն:

Ինչո՞ւ է Շոտլանդիան կրկին անկախության հայտ ներկայացնում

Առաջին պատճառն, անշուշտ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում Եվրամիությունից դուրս գալու ջատագով վարչապետ Ջոնսոնի կուսակցության հաղթանակն էր: Այդպիսով, Մեծ Բրիտանիայի ժողովուրդը, փաստացի, Ջոնսոնին մանդատ տվեց իրականացնելու Բրեքսիթը: Ի դեպ, ընտրությունների ավարտին Ջոնսոնը հայտարարեց՝ Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս կգա 2020թ.-ի հունվարի 31-ին:

Երկրորդ պատճառը խորհրդարանական ընտրությունների՝ Շոտլանդիայում գրանցված արդյունքներն են: Իշխող՝ Շոտլանդական ազգային կուսակցության կարևոր ծրագրային նպատակը Թագավորության հարավային հարևաններից անկախացումն է: Շոտլանդական 59 շրջաններից 48 –ում կուսակցության հաղթանակը քաղաքական կուրսի ակտիվացման լեգիտիմ իրավունք է տալիս:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի հանրաքվեի արդյունքներով շոտլանդացի քվեարկողների 62%-ը դեմ էր արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն:

Կլինի՞ արդյոք նոր հանրաքվե

Հանրաքվեի անցկացմանը դեմ արտահայտվողները հղվում են Շոտլանդիայի ինքնավարության օրենքին,  համաձայն որի, հանրաքվեի անցկացման թույլտվություն պետք է տրամադրի Լոնդոնը:  Կողմ արտահայտվողների պնդմամբ, օրենքը կարելի է այլ կերպ մեկնաբանել:

Լոնդոնը 2017թ.-ին մեկ անգամ արդեն մերժել է հանրաքվե անցկացնելու Շոտլանդիայի դիմումը ՝ հղվելով 2014թ.-ի հանրաքվեի թույլտվության որոշմանը, որն ունեցել է պայման չանցկացնել անկախության հանրաքվե մինչ տեղի չունենա առնվազն մեկ սերնդափոխություն:

Շոտլանդիայի ղեկավար Ստյորջենն, իր հերթին, հավաստիացրել է՝ հանրաքվե կանցկացնի բացառապես օրենքի շրջանակներում:

Անկախ Շոտլանդիա՝ ուժեղ և թույլ կողմեր

Շոտլանդիայի համար անկախության գլխավոր խաղաքարտը Հյուսիսային ծովում նավթի պաշարներն են: Երկրի տնտեսությունը, Մեծ Բրիտանիայի թագավորության կազմում կայուններից է.  գրացված է գործազրկության մինիալ մակարդակ ` 4,1%, ՀՆԱ կազմում է տարեկան 216 մլրդ եվրո, մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն՝ 39,7 հազար եվրո:

Անկախ Շոտլանդիայի համար կան խնդրահարույց հարցեր, այդ թվում՝ ազգային արժույթի բացակայությունը, առևտրաշրջանառության մեջ Միացյալ Թագավորության գերակշռումը, արտաքին առևտրային պայմանգրերի կնքման անհրաժեշտությունը ԵՄ երկրների հետ:

Այսպիսով, Շոտլանդիայի բնակիչների համար ակտուալ է ընտրությունը՝ կսմ կայուն տնտեսությունը ինքնավարության կարգավիճակով Մեծ Բրիտանիայի կազմում պահելու, կամ անկայունությունն ու անկախությունը գերադասելու միջև:

Մեծ Բրիտանիայի համար Բրեքսիթի շրջանում, երբ երկրի տնտեսությունը ենթարկվում է ԵՄ-ից դուրս գալու հարվածին, Շոտլանդիայի կայուն տնտեսությունը կորցնելը կլինի հուժկու հարված:

Մյուս Կողմից՝ Մեծ Բրիտանիայի առջև ծառացած է Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված խնդիրը, ուստի Շոտլանդիայի անկախացման խոչընդոտելու միայն տնտեսական նպատակներ չի հետապնդում:

Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Ստյորջենի՝ հանրաքվե անցկացնելու հայցը Մեծ Բրիտանիայի կառավարությունը մերժել է:

Ջոնսոնի կողմից պաշտոնական պատասխան դեռ չկա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: