ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 405 դրամ -0,65 EUR - 396 դրամ -0,08 RUB - 7 դրամ -0,57 GBP - 448 դրամ -0,93
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրիտանիայի կառավարությունը թույլ չի տա Շոտլանդիային նոր հանրաքվե անցկացնել

Ria.ru

Բրիտանիայի կառավարությունը հաստատել է, որ չի համաձայնի, որ Շոտլանդիայում անկախության հանրաքվե անցկացվի: Կիրակի այդ մասին հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Մայքլ Գոուվը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ոչ, մենք չենք պատրաստվում զբաղվել դրանով: Ինչ-որ օրենսդրական միջոցների կամ դատական հայցերի վերաբերյալ շահարկումների մեկնարկն ուշադրությունը շեղելու փորձ է: Ես հետաքրքրված չեմ այդ փակուղի հիշեցնող ճանապարհով»,-ասել է Գոուվը:

Պատասխանելով հարցին, թե ինչ հանգամանքների դեպքում Ջոնսոնը կհամաձայնվեր անցկացնել երկրորդ հանրաքվե, Գոուվն ասել է. «Այժմ դա չի քննարկվում: Իհարկե, Շոտլանդիայի բնակիչներն իրավունք ունեն, ինչպես մենք տեսել ենք 2014 թվականին, սակայն այժմ շատ կարևոր է կենտրոնանալ հրատապ խնդիրների վրա»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 39%
Քամի՝ 0,51 կմ/ժ
18 C°
 
29°  17° 
04.10.2022
30°  18° 
05.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: