ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ ընթացակարգով է տեղի ունենալու Թրամփի իմպիչմենտի հարցով դատավարությունը

Al Drago for The New York Times

ԱՄՆ Կոնգրեսի սենատորների մեծամասնությունը հաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի դատավարության կարգը, դրանով իսկ տալով երկրի նախագահի դեմ իմպիչմենտի բուն գործընթացի մեկնարկը:

Նշենք, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ պատմության մեջ դարձավ երրորդ նախագահը, որի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց է սկսվել: Կշարունակի՞ Թրամփը կատարել իր պարտականությունները, այժմ կախված է Սենատի կայացրած որոշումից:

ԱՄՆ նախագահին մեղադրանք է ներկայացվում միանգամից երկու հոդվածով: Թրամփը մեղադրվում է նրանում, որ իշխանությունը չարաշահելով սառեցրել է  Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը և ճնշումներ է գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա: Ըստ դեմոկրատների առաջադրած մեղադրանքների՝ Թրամփը վերջին հեռախոսազրույցի ժամանակ ստիպել է Զելենսկուն, որպեսզի վերջինս ինֆորմացիա տրամադրի ուկրաինացի գործարարների և Ռոբերտ Հանթերի հարաբերությունների մասին: Վերջինս ԱՄՆ նախկին փոխնախագահ և 2020թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած Ջո Բայդենի որդին է: Դոնալդ Թրամփին ներկայացված երկրորդ մեղադրանքը վերաբերում է նրա կողմից իմփիչմենտի գործընթացի շրջանակներում Կոնգրեսի աշխատանքների խոչընդոտմանը:

Սենատում դատավարությունն սկսվելու է այսօր: Քննությունը կանցնի Սենատի հատուկ նիստում, որը կվարի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը:

Մեղադրական կողմը ներկայացնելու են Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, պաշտպանական կողմը՝ Թրամփի փաստաբանները: Իսկ սենատորները կկատարեն երդվյալ ատենակալների դերը:  Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մըքքոնելի կողմից առաջարկված և Սենատի կողմից հաստատված կանոնների համաձայն՝ դատը տեղի կունենա հետևյալ ժամանակացույցով.

  • Նախ ՝ դատարանում հանդես կգան Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության անդամները, որոնց կտրվի 24 ժամ՝ սեփական փաստարկները Թրամփի դեմ ներկայացնելու համար: Դեմոկրատները կարող են օգտագործել այս 24 ժամը երեք օրվա ընթացքում:
  • Դրանից հետո Սենատը կլսի Թրամփի և նրա փաստաբանների փաստարկները: Պաշտպանական կողմին նույնպես կտրամադրվի 24 ժամ, որը կարող են օգտագործել երեք օրվա ընթացքում:
  • Այնուհետև սենատորները 16 ժամ կունենան բանավոր հարցաքննելու ինչպես պաշտպանական, այնպես էլ մեղադրական կողմի ներկայացուցիչներին:
  • Լրացուցիչ ևս չորս ժամ կհատկացվի մեղադրական և պաշտպանական կողմերի և սենատորների միջև քննարկումներին: Կողմերը հնարավորություն կունենան պահանջել գործին վերաբերող նոր փաստաթղթեր, ինչպես նաև նոր վկաների կանչել:

Ավելի վաղ դեմոկրատները հայտարարել էին գործընթացին նոր վկաներ հրավիրելու իրենց ցանկության մասին: Մասնավորապես, նախագահի հակառակորդները ցանկանում էին հարցաքննության կանչել  Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնին և Սպիտակ տան վարչակազմի ղեկավար Միք Մալվենին:  Սակայն, Սենատի կողմից հաստատված կանոնների համաձայն, նոր փաստաթղթերի տրամադրումը կամ նոր վկաներին կանչելը հնարավոր կլինի միայն սենատորների մեծամասնության հավանությամբ: Սենատի դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը Մըքքոնելի կողմից առաջ քաշած կանոններն որակել է որպես խայտառակություն: Նա հանրապետականներին մեղադրել է արդար դատաքննությունը խոչընդոտելու փորձի մեջ:

Նշենք, որ եթե վերին պալատի սենատորները  ձայների երկու երրորդով հաստատեն Թրամփի դեմ ներկայացված մեղադրանքները, ապա ԱՄՆ նախագահը ստիպված կլինի հրաժարական ներկայացնել, իսկ նախագահի պաշտոնը կփոխանցվի փոխնախագահ Մայք Պենսին: Սակայն, Կոնգրեսի վերին պալատը վերահսկվում է հանրապետականների կողմից, այսինքն՝ սա նշանակում է, որ Թրամփին հեռացնելու հավանականությունը գրեթե զրոյական է: Թրամփի թիմակից հանրապետականները միաձայն պաշտպանում են նախագահին, նրանցից որևէ մեկն առ այսօր չի ակնարկել, թե պատրաստ է քվեարկել Թրամփի իմպիչմենտի օգտին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: