ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 899,1 դրամ ԱՐԾԱԹ - 282,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 164 դրամ

Ադամ Շիֆը երկու ժամ ընթերցել է Թրամփի իմփիչմենթի հիմնավորումը

Հունվարի 22-ին Սենատում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործընթացում մեղադրող կողմի ղեկավար դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆն ավելի քան երկու ժամ է ծախսել մեղադրող կողմի դիրքորոշումը ներկայացնելու համար:
Նրա ելույթը հեռարձակել է C-Span հեռուստաալիքը:

«Նրա (Թրամփի) գործելակերպը խախտում է իր իսկ տված երդումը և օրենքին անձնվիրաբար հետևելու նրա սահմանադրական պարտավորությունը… Այդ սպառնալիքից այլ միջոց չկա, քան Միացյալ Նահանգների նախագահին պաշտոնից հեռացնելը: Եթե պաշտոնազրկումը և հեռացնելը չկարողանան նրան պատասխանատվության ենթարկել, ապա նա ճշմարիտ որ վեր է օրենքից»,- այս խոսքով է նա ավարտել իր ծավալուն ելույթը:
Շիֆի ելույթը բացել է դատավարության առաջին մասը. մեղադրող կողմն ընդհանուր առմամբ ունի 24 ժամ իր դիրքորոշումը շարադրելու համար: Այնուհետև նույնքան ժամանակ կտան պաշտպանող կողմի ներկայացուցիչներին:
Դրանից հետո սենատորներն կունենան 16 ժամ, որպեսզի հարցեր տան կողմերին, որոնց, իր հերթին, այնուհետև կտան ևս չորս ժամ մտքերի փոխանակության համար:


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 68%
Քամի՝ 6 կմ/ժ
5 C°
 
-1°   
25.02.2020
-4°   
26.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: