Ի՞նչն է ավելի տեսանելի դարձնում Թուրքիայի գործոնը՝ որպես վտանգ պարունակող գործոն, մեր արտաքին քաղաքականության մեջ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այս շաբաթ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ «Թուրքիայի գործոնը՝ որպես վտանգ պարունակող գործոն, ավելի հնչելի և տեսանելի է մեր արտաքին քաղաքականության մեջ»։
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ գործող իշխանությունները պահպանում են նախկինների կողմից որդեգրած դիրքորոշումը՝ գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների: Այս մասին բազմիցս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, ընդգծվում է, որ հարաբերությունների կարգավորումը տեղի չի ունենում Թուրքիայի դիրքորոշման պատճառով: Ուստի, այստեղ հնարավոր չէ ասել, որ դիրքորոշման կոշտացում է եղել կամ այս հարցում ՀՀ գործող իշխանությունների դիրքորոշումն ավելի տեսանելի է դարձնում Թուրքիայի գործոնը՝ որպես վտանգ պարունակող:
Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարելու մասին հայտարարությունների շեշտադրումներին, ապա այստեղ ևս պետք է նկատել, որ նորություն չկա. Թուրքիայի կողմից Ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականությունը, Արցախյան հակամարտության հարցում Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցությունը, ինչպես նաև Հայաստանի շրջափակումը մշտապես բարձրաձայնվել է այդ թվում նաև նախկին իշխանությունների կողմից: Ընդ որում, նախկինում մշտապես օգտագործվել են միջազգային բարձր ամբիոնները աշխարհին մեր դիրքորոշումն այս հարցում ներկայացնելու համար: Այնինչ 2018 թվականի սպտեմբերին, ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ տեսանելի և հնչելի չի դարձրել մեր անվտանգության համար Թուրքիայից բխող մարտահրավերները: Վարչապետն այդ մարտահրավերներին չի անդրադարձել նաև 2019 թվականի ապրիլին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթի ժամանակ:
Երևի թե ԱԳ նախարարը պետք է հստակեցնի՝ Թուրքիայի գործոնը՝ որպես վտանգ պարունակող գործոն, մեր արտաքին քաղաքականությունում ինչի՞ համեմատ է դարձել ավելի տեսանելի:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը. նախագահ Սարգսյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա»-ին Թուրքիան նույնն է անում Սիրիայի, Լիբիայի, Իրաքի դեպքում:
- Տպավորություն է, որ հայ-թուրքական նոր գործընթաց կա, ինչը փորձ է արվում քողարկել Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների շուրջ տեղի են ունենում բավականին ուշագրավ զարգացումներ:
- Թուրքիան ուղղակի պատուհանից դուրս նետեց այդ ամենը․ Զ․ Մնացականյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին Թուրքիան, իրականում, ուղղակի պատուհանից դուրս նետեց այդ ամենը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրվա...
- Թուրքիայում արգելվել է Դինքի հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը Ծանուցման մեջ որևէ փատարկ չի նշվել, թե ինչու է գիտաժողովն արգելվում:
- Մեր աչքերից հոսող արցունքի գույնը միշտ նույնն է. Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Իր հարևանը հայ է եղել:
-
22:01
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը
-
21:42
ԵՄ ԱԳՆ ղեկավարները հունվարի 25-ին կքննարկեն Նավալնու գործի հետ կապված Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը
-
20:23
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ դեսպանին
-
19:18
Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամի պաշտոնում
-
19:04
Արցախի ԱԳՆ-ն կարևորել է Եվրախորհրդարանի բանաձևերը
-
18:29
Երկրագունդ. Արցախյան հակամարտությունը Եվրախորհրդարանի բանաձևերում
-
17:14
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:13
ԱՄՆ-Չինաստան նոր առճակատում՝ ույղուրների հարցի շուրջ
-
14:43
Արցախի հարցը լուծված չէ, այլ պարտադրված հրադադար է, որը ևս Ադրբեջանը խախտում է. Ադամ Շիֆ
-
14:40
Ի՞նչ քաղաքական ուղի է անցել ԱՄՆ Կլիմայի և գիտության գործակալության անձնակազմի նախագահի հատուկ օգնական Ջեֆ Մարությանը
-
14:18
Արտակ Բեգլարյանը Կարմիր խաչի Արցախի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մարդասիրական մի շարք ծրագրեր
-
14:17
Էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է Սյունիքի մարզի տնտեսական իրավիճակին
-
14:02
Արցախում հայտնաբերվել է 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձի աճյուն
-
13:58
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներն Ալմաթիում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
-
13:04
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար. ԱՄՆ դեսպան
-
12:59
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք
-
12:56
Զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ. ԱԳՆ
-
12:49
Հայաստանի սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքներով. ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին և այլ կառույցների ղեկավարներին
-
12:47
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով
-
12:27
50 հազարից ավելի արցախցի արդեն վերադարձել է հայրենիք
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 4 կմ/ժ