ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չեխ պաշտոնյաների հետ քննարկվել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները

 ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը խթանելու նպատակով ձևավորված ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը (պատվիրակության ղեկավար՝ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյան, անդամներ՝ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյան, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյան, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյան) ս.թ. փետրվարի 6-ին Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Յակուբ Կուլհանեկի հետ, հայտնում է միգրացիոն ծառայությունը:

Նշվում է, որ չեխական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև ՆԳՆ Ապաստանի և միգրացիոն քաղաքականության վարչության պետ Պավլա Նովոտնան և  Միջազգային համագործակցության և ԵՄ վարչության պետ Բոհումիլ Հնիդեկը, ինչպես նաև ԱԳՆ Մուտքի արտոնագրերի վարչության երկու աշխատակիցներ: Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը սկսելու հնարավոր ուղիները, ինչպես նաև անդրադարձել են ՀՀ քաղաքացիների կողմից Չեխիա ներգաղթի դեպքերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև Հետընդունման համաձայնագրի առավել արդյունավետ կիրարկման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Նույն օրը Չեխիայի ԱԳՆ-ում հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳՆ փոխնախարարի տեղակալ, մուտքի արտոնագրերի վարչության պետ Դավիդ Նովիի հետ: Չեխական կողմից հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱԳՆ` Հայաստանի համար պատասխանատու աշխատակիցը:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ներկայումս գործող արտոնագրային ռեժիմին առնչվող մի շարք հարցեր, խոսեցին առկա խնդիրներից և դրանց հաղթահարման հեռանկարներից։

Պրահա կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել նաև միջագնական հանդիպում, որի շրջանակներում ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանին ընդունել է Չեխիայի ԱԳՆ՝ ԱլԳ հարցերով հատուկ բանագնաց Յարոսլավ Կյուրֆյուրստը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԱլԳ ապագայի վերաբերյալ կողմերի ունեցած տեսլականի և առաջնահերթությունների վերաբերյալ, ինչպես նաև իրենց գոհունակությունն են հայտնել հայ-չեխական երկկողմ հարաբերությունների լայն օրակարգի և կողմերի միջև համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: