ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտգործնախարարի կողմից ինքնորոշման ընտրված ձևակերպումը կրկին մտահոգիչ է

Ելույթ ունենալով ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց. «Արցախի ժողովուրդն իրավունք ունի առանց որևէ սահմանափակման ազատորեն որոշելու իր քաղաքական կարգավիճակը, ազատորեն հետամուտ լինելու իր տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»:

Եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարարի, խոսում էր հիմնականում Արցախի անվտանգության մասին՝ մոռանալով հիշատակել ինքնորոշման և կարգավիճակի հարցի մասին, այս հայտարարությունը կարելի է ուրախալի փաստ համարել: Դրանով, փաստացի, Հայաստանի իշխանությունը կրկին կարգավորման գործընթացում ամրագրում է մեզ համար կարևորագույն՝ կարգավիճակի հարցը:

Սակայն ընտրված ձևակերպումը կրկին մտահոգիչ է: Առաջին անգամ չէ, որ Զոհրաբ Մնացականյանը հենց այս, ՄԱԿ բանաձևերից վերցված ձևակերպմամբ է անդրադառնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Սակայն այս ձևակերպումը  կարող է ենթադրել կամ մեկնաբանվել, որպես Արցախի ցանկացած կարգավիճակ՝ ոչ միայն անկախություն: Ուստի, ինչո՞վ է բացատրվում նման ձևակերպում օգտագործելու նպատակահարմարությունը:

Գուցե սա ոչ վերջնագրային ձևակերպում է՝ հաճո միջազգային հանրության ականջին, սակայն լիարժեք չի արտացոլում Հայաստանի և Արցախի շահերն ու ժողովրդի նկրտումները: Առավել ևս Ադրբեջանի վերջնագրային հայտարարությունների ֆոնին, որ «Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմից դուրս»:

Առկա ֆոնի ներքո շատ ավելի տեղին կլիներ պնդեր այն թեզը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որի մասին Հայաստանի իշխանությունները պնդել են անցյալում, և որին Հանրային Հեռուստատեսության եթերում առաջին անգամ հանգեց նաև վարչապետ Փաշինյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: