ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի եպիսկոպոսները հայտարարություն են տարածել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ մարտի 13-ին հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Մտահոգությամբ ենք  անդրադառնում աշխարհում, ինչպես և մեր երկրում կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված կացությանը: Աղոթում ենք համավարակից մահացածների հոգիների հանգստության համար, մեր զորակցությունը բերում նրանց ընտանիքիներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր հիվանդներին:

Հորդորում ենք մեր ժողովրդի զավակներին հանդես բերել առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն, հետևողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները:

Մեր  Եկեղեցին միշտ իրականացրել է իր հոգեփրկչական ծառայությունը և այսօր ևս  շարունակելու է տերունապատվեր իր առաքելության բնականոն ընթացքը` հոգևոր խնամք մատուցելով իր հավատավոր զավակներին, քաջալերելով ամուր մնալու հավատքի մեջ, առ Աստված հավատքով և աղոթքով դիմագրավելու դժվարություններն ու նեղությունները։

Աղոթք ենք բարձրացնում  աշխարհի խաղաղության, մարդկության առաջ հառնած վտանգների ու սպառնալիքների շուտափույթ հաղթահարման համար: Հայցում ենք նաև Տիրոջ օգնականությունն առողջության և կազդուրման կարիք ունեցողներին, իրենց տքնաջան ծառայությունը բերող բժիշկներին և առողջապահության ոլորտի կարևոր սպասավորության մեջ ներգրավված բոլոր անձանց:  

Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհները և ամենառատ ողորմությունը լինեն բոլորի հետ. ամեն»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: