Կառավարությունը տնտեսությանն օժանդակող փաթեթներ է պատրաստում
Կառավարությունը 25-ական մլրդ դրամի փաթեթներ է պատրաստում սոցիալական աջակցության և բիզնեսին օժանդակելու համար: 80 մլրդ դրամի հիմնադրամ կձևավորվի, որը միտված կլինի տնտեսության վերաձևավորմանը և կարգաբերմանը հետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ գլոբալ շուկաներում տիրող իրավիճակը բերում է սպառման անկանոն վիճակի, այդ թվում նվազման, ինչը նշանակում է, որ երկիրը պետք է ունենա ֆինանսավորման բարձիկներ, որը հնարավորություն է տալիս տնտեսավարողներին այդ բարձիկներն օգտագործելով սպառման անկանոն ռեժիմի ժամանակահատվածն անցնել առանց էական վնասների կամ կորուստների:
«Ըստ այդմ՝ ձևավորել ենք պոտենցիալ վարկային պրոդուկտների մի շարք, մասնավորապես 3 հիմնական, որը ենթադրում է վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում: Հաշվի առնելով պոտենցիալ վարկառուների խնդիրներն այս իրավիճակում, դա լինելու է կամ ապահովման միջոցի անբավարարություն, կամ արժութային ռիսկ, կամ տոկոսադրույքի գծով ծախսեր: Երեք խնդիրն էլ մեր կարծիքով մենք լուծել ենք՝ օժանդակության երեք ձևերով»,- -ի հաղորդմամբ, ներկայացնելով բիզնեսին 25 մլրդ դրամի օժանդակության փաթեթը՝ ասաց Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետի կարծիքով՝ կունենանք այնպիսի վարկատեսակ, որը հնարավորություն կտա բիզնեսին on hold մնալ որոշակի ժամանակահատված, այսինքն՝ հոգալ բոլոր ծախսերը, չունենալ տոկոսային բեռ, չունենալ արժութային ռիսկ, բայց պահպանել թե աշխատակիցներին, թե ընթացիկ կոմունալ խնդիրները լուծել: «Այս փուլի համար որպես առաջին փաթեթ, սա գործիքների այն կազմն է, որը հնարավորություն է տալիս բարեխիղճ տնտեսավարողներին այս վիճակում մտածել բիզնեսի զարգացման մասին, ոչ թե ցայտնոտի մեջ մտածել բիզնեսի օպտիմիզացման մասին»,- ասաց նա:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
