Ինչու վերադառնալ «արդեն անհետաքրքիր» վիճակագրությանը

«Շանթ» հեռուստաընկերության եթերում (18.03.2020թ.) խոսելով տնտեսական կանխատեսումների մասին` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների համատեքստում, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչ ճգնաժամային դրությունը Հայաստանի տնտեսության վիճակագրությունն ու նաև բոլոր կանխատեսումներն արդեն հետաքրքիր չեն, քանի որ գալիս է զրոյից սկսելու նոր ժամանակաշրջան:
Այդ խոսքերից օրեր անց (25.03.2020 թ.) Հայաստանի վարչապետն իր անձնական էջում տեղադրեց տնտեսության վերաբերյալ որոշ ցուցանիշեր` հունվար-փետրվար ամիսների կտրվածքով: Խոսքը հետևյալ «արդեն անհետաքրքիր» ցուցանիշների մասին է.
Տնտեսական ակտիվության աճ - 8.7 %
Արդյունաբերական աճ - 15.3 %
Շինարարության աճ - 5.8 %
Առևտրի շրջանառության աճ - 6.3 %
Ծառայությունների աճ - 11.2 %
Հասկանալի է, որ սա արդեն ձեռագիր դարձած գործելաոճ է. իշխանության համար հանրային տրամադրությունների անբարենպաստ պահին Հայաստանի «ձեռքբերումների» մատուցումը անմիջապես երկրի առաջին դեմքից: Մինչդեռ իրականում ձեռքբերում ասվածն իր հերթին կարելի է արձանագրել չափազանց լավատես լինելու պարագայում միայն, ինչն ապացուցվում է ընդամենը երկու տարվա համեմատական վերլուծությամբ:
Այսպես, 2020թ.-ին տնտեսական ակտիվության աճը տարվա առաջին երկու ամիսների համար կազմել է 8,7 %, այն դեպքում, երբ 2019-ի նույն ժամանակահատվածի համար ցուցանիշը կազմել է 6,5 %: Համեմատած 2019-ի, որոշակի աճ կա (2.2%), սակայն դա այն դեպքում, երբ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018թ.-ի հունվար-փետրվարին, ասել է թե մինչ իշխանափոխությունը, կազմել է 8.6%: Սա նշանակում է, որ «հեղափոխական Հայաստանն» իր առաջին տարում արձանագրել է ակտիվության աճի անկում և միայն երկրորդ տարում` կարողացել մոտեցնել մինչհեղափոխական վերջին ժամանակաշրջանի ցուցանիշին: Դե իսկ 0.1 % -ով առաջ անցնելն առնվազն «հեղափոխական» տնտեսության մասին չէ խոսում:
Անցնելով առաջ` խոսենք արդյունաբերական աճի տեմպի մասին: 2018թ.-ի սկզբին այն կազմել է 8.7 %: 2019 –ին առաջին «հեղափոխական վիճակագրությամբ», ցուցանիշի աճի տեմպը կտրուկ նվազել է` կազմելով 1,9 %, և միայն 2020-ի հունվար-փետրվարին հնարավոր է եղել ապահովել 15,3 % աճ:
Շինարարության աճի տեմպով պատկերն առհասարակ պարծենալու չէ: 2018թ.-ին այն կազմել է 22.7%, 2019-ին` 21.6%, 2020-ին` 5.8 %:
Նույնն առևտրի շրջանառության մասին. 17.4%, 13․1% և 6.3 % համապատասխանաբար 2018, 2019, 2020 թթ.-ների համար:
Վերոնշյալ «անհետաքրքիր» վիճակագրությունն իրականում բավական հետաքրքիր ձևով արձանագրում է, որ «տնտեսական հեղափոխության» խոստումներն ու «հեղափոխական Հայաստանի» վիճակագրությունը միմյանց հետ տրամաբանական կապ չունեցող երևույթներ են: Եվ այս դեպքում, իշխանությանն ավելի ձեռնտու կլիներ կորոնավիրուսի պատրվակով իսկապես մոռանալ վիճակագրության մասին` դրա նկատմամբ ավելորդ ուշադրություն չսևեռելու համար:
այլ նյութեր այս թեմայով
- 2022թ․ Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ռիսկային և ոչ կայուն «Հայացք» վելուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի մեկնաբանություններն՝ ABNews-ին։
- ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը Երրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ տոբակո»-ն է՝ 45 միլիարդ դրամի չափով վճարած հարկերով։
- Հայաստանն ու Լեհաստանը քննարկում են առևտրաշրջանառությունն ընդլայնելու հնարավորությունները Երկուստեք կարևորվել են հայ-լեհական հարաբերությունները՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում առկա զարգացման...
- Օտարերկրացիներին իրավունք կտրվի ՀՀ–ում բիզնես սկսել պարզեցված ընթացակարգով Օրենսդրական առաջարկի համաձայն` փոփոխություններն առնչվում են բիզնեսի այն տեսակներին, որոնք ՀՀ–ում գործունեության...
- 2022թ.-ի պարադոքսը. տնտեսության և աղքատության աճ Այս պարադոքսալ իրավիճակի բացատրությունը գտնվում է արձանագրված աճերն ապահովող գործոնների վրա:
-
09:18
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
08:58
Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր
-
23:59
ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով
-
23:19
Բլինքենի ծրագրված այցը Չինաստան հետաձգվել է օդապարիկի միջադեպի պատճառով
-
22:58
ԵՀ-ն հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու հարցում Ուկրաինայի պատրաստվածության ցածր մակարդակի մասին
-
22:02
ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան և ԱՄԷ Հայաստանի քաղաքացիների մուտքի հետ կապված հարցերը
-
21:12
Թուրքիան և Ադրբեջանը 2023-ին համատեղ 10-ից ավել զորավարժություն են նախատեսել
-
20:10
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ջերմուկ քաղաք
-
19:45
2022թ․ Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ռիսկային և ոչ կայուն
-
18:18
«Ճոճանակը» պատասխանում է այսօր դաշտում առկա մի շարք մանիպուլյացիների. Աննա Կարապետյան
-
17:59
ՆԱՏՕ-ի երկրները կարծում են, որ Ռուսաստանը չի կատարում «START»-ի պայմանները
-
17:28
ԵԱՏՀ-ն և ԱՊՀ Գործադիր կոմիտեն ստորագրել են փոխգործակցության խորացման միջոցառումների ծրագիր
-
17:23
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Սեբաստիան Մոլինեուսին
-
16:40
2022–ի արդյունքներով ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ–ն կկրճատվի շուրջ 1,9%–ով. ԵՏՀ–ի ներկայացուցիչ
-
16:34
ՌԴ-ն բանակցություններն «իր ձեռքը հավաքելու» փորձ է անում
-
16:31
Քննարկվել են hայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված հարցեր
-
16:27
Պեսկովը հերքել է լուրը, թե իբր ԱՄՆ-ն Ռուսաստանին խաղաղություն կնքելու դիմաց առաջարկել է Ուկրաինայի տարածքի 20 %-ը
-
16:25
Արցախում 5528 երեխա չի կարողանում մանկապարտեզ հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից
-
16:10
Թուրքիայի ՆԳ նախարարն ԱՄՆ դեսպանին հորդորել է «կեղտոտ ձեռքեը քաշել Թուրքիայից»
-
16:10
Եգիպտոսի նախագահի տարածաշրջանային այցը. ի՞նչ շահեր է հետապնդում Կահիրեն
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
18:11
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում. Numbeo
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
-
09:27
Կոչ ենք անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
-
13:58
Կրակոցներ իրանա-ադրբեջանական սահմանին. վիրավոր կա
-
18:30
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով. Փաշինյանի ելույթը
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 2,06 կմ/ժ