ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մի շարք հարթակներում Հայաստանի տնտեսությանն առնչվող դրական կանխատեսումներն այս պահի դրությամբ շատ փխրուն են

Reuters գործակալությունն անդրադարձել է Հայաստանի տնտեսության ձեռք բերած հաջողություններին, մասնավորապես նշելով, որ «տնտեսական բարեփոխումների արդյունքում» մեծանում է մեր երկրի գրավչությունը եկամտի ձգտող ներդրողների շրջանում:

Ուրախալի է, որ գործակալության փորձագետների գնահատմամբ մեր երկիրը տարածաշրջանում այս ցուցանիշի աճով առաջատարի դիրքում է:  Հատկապես ընդգծվում է եվրոբոնդերի վերջին թողարկման պահին առաջարկը գերազանցող պահանջարկի փաստը:

Ներկայացնում ենք մի քանի դիտարկում այս ամենի հետ կապված:

Եվրոբոնդերի մասով 

Սեպտեմբերին Հայաստանի կողմից 500 մլն դոլարի ավելի ցածր տոկոսադրույքով եվրոբոնդերի թողարկումն, անշուշտ, վստահության դրսևորում է Հայաստանի տնտեսության նկատմամբ` պայմանավորված մի շարք հանգամանքներով, այդ թվում՝

ա. Տարիներ ի վեր ցուցադրած վճարունակությամբ

բ. Տնտեսական քաղաքականության տենդենցներով

գ. Եվրոբոնդերի շուկայում տեղի ունեցող փոփոխություններով (այդ թվում` պահանջարկի նվազման միտում)

ՀՀ կողմից թողարկված եվրոբոնդերի նկատմամբ պահանջարկի աճի հիմքում ևս նախորդ հանգամանքներն են, ինչպես նաև մի շատ կարևոր իրողություն. քաղաքական փոփոխությունները:  Իշխանափոխությունը ծնում է նոր սպասումներ:

Տնտեսական աճի մասով

2019թ. 6.5 տոկոսանոց տնտեսական աճը, որը հանդիսացել է Reuters-ի փորձագետների գնահատականի առանցքներից մեկը, մի կողմից դրական արձանագրում է, մյուս կողմից առաջացնում է սպասումների նոր ֆոն:

Հաջորդ տարվա կանխատեսումներով տնտեսական աճի տեմպը կդանդաղի (տարբեր կանխատեսումներով տատանվում է 5 տոկոսի շրջակայքում): Եթե 2020թ.-ի կանխատեսումը տեղավորվում է կառուցվածքային փոփոխությունների անցման տրամաբանության ներքո, ապա առաջիկա հաջորդող տարիներին, ելնելով ստեղծված սպասումներից, տնտեսական աճի տեմպի դանդաղումը ոչ միայն պիտի կանգնի, այլև` պիտի արագանա:

Անդրադառնանք նաև այլ կառույցների կողմից Հայաստանին առնչվող կանխատեսումներին.

  1. «Moody's» . Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացրեց B1-ից Ba3 մակարդակի
  2. Doing Business վարկանիշային աղյուսակում Հայաստանը 6 տողով նահաջեց
  3. Համաշխարհային բանկը ՀՆԱ աճի տեմպի կանխատեսումը նվազեցրեց` 4.3 տոկոսից դարձնելով 4.2 տոկոս, տարեվերջում կրկին բարձրացրեց` 5.5 տոկոս
  4. Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավեց տնտեսական աճի կանխատեսումը` 6 տոկոս նախկին 4.6 –ի փոխարեն

Բացառապես բոլոր զեկույցներում, հատկապես շեշտվում է, ծառայությունների ոլորտի աճի ու զբոսաշրջության աճի մասին: Սա  մի կողմից ուրախալի է, տնտեսության կառուցվածքային փոփոխությունների համատեքստում,  մյուս կողմից ռիսկային, քանի որ Հայաստանի նշված ոլորտներում աճը որոշակիորեն պայմանավորված է գների աճով: Բացի այդ ոլորտներում գրանցված աճը գոնե այս պահի դրությամբ դեռևս հիմնական ու կայուն չէ: Եթե ինչ-ինչ պատճառներով դեպի Հայաստան զբոսաշրջիկների թիվը առաջիկա տարիներին նվազի, խնդիրն արագ կարտացոլվի նաև նշված զեկույցներում: Իսկ մենք գիտենք, որ այս տարի դեպի Հայաստանի զբոսաշրջիկների ներհոսքին մեծապես խթանեցին ՌԴ-Վրաստան օդային հաղորդակցության ոլորտում առաջացած խնդիրները:

Ամփոփելով նշենք, որ տնտեսական աճի նկատմամբ առաջացած բարձր սպասումը մի կողմից, դեռևս ոչ կայուն աճը մյուս կողմից, մեր երկրի համար ապահովել են վարկանիշների և կանխատեսումների փոփոխության դրական, բայց դեռևս շատ փխրուն միտում:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: