Հայաստանի տնտեսությունը 2016թ.-ին

Ավարտվեց 2016թ. տնտեսական տարին, ուստի ժամանակն է գնահատելու այն:
2016թ. ընթացքում ևս բավական մեծ էր ուշադրությունը ԵԱՏՄ նկատմամբ՝ պայմանավորված ինչպես Միության կողմից պարբերաբար ընդունվող որոշումներով, այպես էլ կազմակերպվող հանդիպումներով, այդ թվում՝ Երևանում:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2016թ. բացարձակ արժեքով կազմել է 4067.0 մլն ԱՄՆ դոլար: Այդ թվում՝ արտահանումը 2016-ին կազմել է 1453.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 2613.3 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀ Մաքսային ծառայության տվյալների համաձայն, 2016թ. ՀՀ արտաքին առևտուր ԵԱՏՄ երկրների հետ, ունեցել է հետևյալ պատկերը. 2015 թ. արտահանումը դեպի ԵԱՏՄ կազմել է 97 081 մլն, իսկ ներմուծումը՝ 542 948 մլն: 2016թ.-ին արտահանումը կազմել է 180 124 մլն, իսկ ներմուծումը՝ 449 193 մլն դոլար: Արտահանման տարբերությունը վերջին երկու տարիներին կազմել է 186 %, ներմուծմանը՝ 83%:
Թվերը փաստում են, որ փոխադարձ առևտուրը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ այս տարվա ընթացքում կտրուկ աճ է գրանցել, ընդ որում՝ մեզ համար շահեկան տարբերությամբ: Այն է՝ 2015թ.-ի համեմատ 2016թ. աճել է դեպի ԵԱՏՄ արտահանման ծավալներն ու նվազել է ԵԱՏՄ-ից ՀՀ ներմուծման ծավալները:
Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ 2016թ.-ին Հայաստանը ԵԱՏՄ կազմում եղել է երկիրը, որը մեծացրել է արտահանման ծավալները: Սպառողական ապրանքների արտահանումն աճել է 1.6 անգամ, գյուղատնտեսականը՝ 1.4 անգամ, տեքստիլի և կոշկեղենի արտահանումն ավելացել է 2.5 անգամ:
Հարկ ենք համարում նշել նաև, որ ԵԱՏՄ շրջանակում արտահանման ցուցանիշը միակը չէ, որով այս տարի Հայաստանը շահեկանորեն տարբերվեց: 2016թ.-ը Հայաստանը դարձավ ԵԱՏՄ կազմում արդյունաբերական աճ գրանցած միակ երկիրը: Դեռևս փետրվար ամսին, Ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ տվյալների համաձայն, մեր երկրի արդյունաբերությունը գրանցեց 15.7% ծավալային աճ և սա այն դեպքում, երբ ԵԱՏՄ մյուս երկրներում զուգահեռաբար ընթանում էր հակառակ գործընթացը. ՌԴ-ում արդյունաբերության ծավալների աճը կրճատվեց 2.7 %-ով, Բելառուսում ՝ 6.8%-ով, Ղազախստանում՝ 0.7 %-ով, իսկ ահա Ղրղըզըստանում՝ 40.7 %-ով: ՀՀ արդյունաբերության ծավալների համախառն ցուցանիշը տարեսկզբից հաշվարկած, կազմում է 1152223.3 մլն դրամ (նախորդ ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 6.5 %):
Ինչ վերաբերում է Համախառն ներքին արդյունքին, ապա առաջին եռամսյակում ՀՀ ՀՆԱ կազմել է 786637.2 մլն դրամ՝ ապահովելով նախորդ ժամանակաշրջանի համար 6.2% աճ, երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 1010954.1 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցելով 2.1 % աճ: Առաջին կիսամյակի ՀՆԱ համախառն ցուցանիշի աճը գերազանցում է ԵԱՏՄ միջին ցուցանիշին՝ կազմելով 2.8 % (ՌԴ-ում 2016-ին ՀՆԱ անկում է ապրել 0.6 %-ում, Ղազախստանում ՀՆԱ աճն այս տարվա ավարտին կանխատեսվում է 0.5 %, Բելառուսում՝ -0.7 %, Ղրղըզըստանում՝ 2%):
Պետք է նշել, որ ԵԱՏՄ շրջանակից դուրս ևս տարին ՀՀ համար առավել բերանպաստ էր, քան տարածաշրջանի այլ երկրների համար: Ողջ 2016թ.-ը, ինչպես տարածաշրջանի, այնպես է ԱՊՀ (այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ) երկրների համար բավական խոցելի էր ազգային արժույթների համար: Պետք է նշել, որ 2015թ. թվականին դառնալով ԱՊՀ և ԵԱՏՄ ամենակայուն արժույթներից մեկը (ՀՀ դրամն արժեզրկվեց 14 % ով, ղազախական թենգեն՝ 23,74%, բելառուսական ռուբլին՝ 55,3%, ռուսական ռուբլին՝ 59,77%, ղրղըզական սոմը՝ 20,14%)՝ դրամն այդ միտումը պահպանեց նաև 2016թ.-ին: ՀՀ ԿԲ տվյալներով, տարվա սկզբին ՀՀ դրամի արժեզրկումն ավելացավ սև երեք տոկոսով, իսկ ահա տարվա երկրորդ կեսին, դրամն ընդունեց կայուն արժեզրկման դիրքը:
Նշենք, որ ոչ այնքան մխիթարական է պատկերը հարևան Ադրբեջանում և Վրաստանում: Այդ երկրների ազգային արժույթները ողջ տարվա ընթացքում սըրընթաց արժեզրկվում էին դոլարի նկատմամբ: Միայն հոկտեմբերին ադրբեջանական մանաթը միանգամից 10%-ով արժեզրկվեց:
2016թ.-ին հայկական տնտեսաության զարգացման դրական գործոններից մեկն էր նաև ծառայությունների ծավալային ու որակական աճը: Ոլորտի զարգացման մեջ ուրույն դերակատարություն ունեցան սիրիահայերն, ովքեր ոչ միայն ծառայությունների նոր որակ ու բիզնես նոր մշակույթ բերեցին հայկական տնտեսություն, այլև՝ կտրուկ մեծացրեցին դրանց քանակը: Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ծառայությունների համախառն ծավալը 2016թ.-ին կազմել է 1033768.3 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով 7.7 %-անոց աճ:
Խոսելով 2016-ին մասին, չենք կարող չանդրադառնալ մի շատ կարևոր և ավելի քան հեռանկարային ոլորտի՝ ՏՏ ոլորտին: Հայաստանն այս տարի ավելի ամրապնդվեց ՏՏ համաշխարհային շուկայում՝ որպես ճանաչելի ու մեծ տեմպերով զարգացող երկիր: Ոլորտի նկատմամբ շարունակական վստահության բարձրացումը, չի բացառում, որ նպաստի ՕՈՒՆ-երի (օտարերկրյա ուղղակի ներդրումներ) ներհոսքի մեկնարկ ՝ հենց այս ոլորտից սկսած:
Այս ամենի հետ միաժամանակ պետք է փաստել, որ 2016-ը Հայաստանի տնտեսական կյանքում հերթական ոչ դյուրին տարիներից էր: Դա պայմանավորված էր ինչպես 2015թ.-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում անցումային կարգավիճակի բերած բացասական հետևանքներով, ներքին ու արտաքին քաղաքականության անվտանգության ռիսկերի մեծացմամբ, այնպես էլ համաշխարհային տնտեսությունում գրանցված վայրիվերումներով: Դրանց թվում են նավթի շուկայի ճգնաժամը, ռուսական պատժամիջոցներն ու դրա հետևանքով ռուսական տրանսֆերտների կրճատումը և այլն: Թերևս այս ամենով պայմանավորվեց առաջին հայացքից դրական թվացող սպառողական գների 0.9%-անոց անկումը, ինչը, սակայն, որոշ չափով հիմնավորված էր սպառումների ծավալների, պահանջարկի, բնակչության վճարունակության ցուցանիշների կրճատումներով:
Մինչդեռ մյուս կողմից 2016-ը կարող ենք համարել յուրահատուկ փորձաշրջան հայկական տնտեսության համար: ԵԱՏՄ կազմում օբյեկտիվ պատճառներով. հաշվի առնելով ՌԴ տնտեսության աջակցության նվազումն՝ ի դեմս Հայաստան եկող տրանսֆերտների հոսքի կտրուկ անկումը, Հայաստանը հայտնվեց յուրահատուկ «մեկուսի» վիճակում: Արդյունքում առավել մեծ ուշադրություն հատկացվեց ներքին պոտենցիալի գործարկմանը և ստացվեց այնպես, որ ճգնաժամային իրավիճակը գործեց ի նպաստ հայկական տնտեսության: Նման պրակտիկան համաշխարհային տնտեսությունում նորություն չէ:
Ինչևիցէ, հուսանք, որ 2017թ.-ը լինի քիչ ավելի ճգնաժամային և Հայաստանի գրանցած դրական ցուցանիշները բազմապատկվելով՝ ավելի էական փոփոխություններ ապահովեն Հայաստանի շարքային քաղաքացու համար:
այլ նյութեր այս թեմայով
- Կարո՞ղ է հանկարծ ստացվել այնպես, որ Հայաստանն ավելի քան երբևէ մեծացնի հանքարդյունաբերության ծավալները Դառը, բայց այլընտրանք չունեցող արձանագրումից» մինչև փաստացի հաստատում. Ամուլսարի հանքը կշահագործվի:
- ՀԴՄ-ներով «տնտեսական հեղափոխության» կոնցեպտի տկարությանը մի անգամ արդեն ականատես եղանք Տնտեսության վերականգնման նշաններն աճող սպառման մեջ տեսնելը, մեղմ ասած, հեռու է մակրոտնտեսական կառավարման լրջությունից:
- Գյուղատնտեսության նկատմամբ այս աստիճան անլրջությունը ոլորտի է՛լ ավելի ձախողման կհանգեցնի. փորձագետ Կորոնավիրուսի ձախողված հակաճգնաժամային միջոցառումների շարունակության ու քաղաքաշինական խոշոր ծրագրերին երևի...
- Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Տնտեսություն» խորագրի ներքո անդրադարձ եղավ եվրապարտատոմսերի...
- Մենաշնորհի դեմ արդյունավետ պայքարի նպատակով ՄԻՊ-ն առաջարկել է ներդնել կոմպլաենսի ինստիտուտ Այն կապահովագրի բիզնեսին տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումներից և հնարավորություն...
-
21:25
Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի «Boeing» օդանավն այսօր վերադառնա Երևան. Տիգրան Ավինյան
-
21:05
Լևոն Արոնյանը վերադառնալու է, երբ իր հանդեպ վերաբերմունքը փոխվի. Սերժ Սարգսյան
-
19:22
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ
-
19:08
Քննչական կոմիտեն ծանուցագիր է ուղարկել Վազգեն Մանուկյանին. նա մեղադրվում է 301 հոդվածով
-
18:50
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Շրի Լանկայի արտգործնախարարի հետ
-
18:44
Դա իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով Իսկանդերը 80-ականների զենք է. Սերժ Սարգսյան
-
18:11
ԱԺ շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունն անվտանգության անհամարժեք միջոց է. ՄԻՊ
-
17:58
Ադրբեջանական իշխանությունները, նկատելի է, որ ջանում են ամեն գնով ջնջել հայկական հետքն ու հայկական ներկայությունը Արցախ աշխարհում. Գարեգին Բ
-
17:41
Արմավիրի մարզպետի տեղակալ հրաժարվել է պաշտոնից և աջակցություն է հայտնել ԳՇ Պետին
-
17:15
Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին
-
17:03
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:31
Արցախի Մարտունու վարելահողերի 15 հազար հա-ից ավելին մնացել է Ադրբեջանի վերահսկողության ներքո
-
16:22
Իտալիայի խորհրդարանի հանձնաժողովը ԼՂ-ի մասին փաստաթղթով կոչ է արել վերադարձնել բոլոր ռազմագերիներին
-
16:12
Նիկոլ Փաշինյանի այցից առաջ Ազգային ժողովի դարպասները զոդում են
-
16:10
Էրդողանի հրահանգով թուրք-ադրբեջանական ֆիլմ է ստեղծվելու արցախյան պատերազմի մասին
-
15:56
Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ
-
15:42
Փաշինյանի աշխատակազմից հերքում են Փաշինյանի և ոստիկանության պաշտոնյաների հանդիպման մասին տեղեկությունը
-
15:38
Դատախազությունը հերքում է Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու լուրերը
-
14:06
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին
-
13:49
Նախագահն առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի. Վանեցյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
21:10
Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
15:05
Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը»
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
Խոնավություն՝ 66%
Քամի՝ 6 կմ/ժ