ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 330,88 դրամ ԱՐԾԱԹ - 274,92 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 917,24 դրամ

Նախքան ընտրատեղամասեր այցելելը, զինծառայողներին բաժանվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ միջոցներ

Նախքան ընտրատեղամասեր այցելելը, զինծառայողներին բաժանվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ միջոցներ: Այս մասին ասված է Արցախի Պաշտպանության բանակի կողմից տարածված հաղորդագրության մեջ: 

«Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում մեկնարկած համապետական ընտրություններին, ինչպես ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները, այնպես էլ զինծառայողները այցելում են ընտրատեղամասեր՝ կատարելու իրենց քաղաքացիական պարտքը:

Պետք է նշել, որ հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում, բանակի հրամանատարության կողմից արվել է առավելագույնը ընտրությունների ժամանակ զինծառայողների շրջանում համավարակի տարածումը բացառելու և վերջիններիս առողջությանը վնաս չհասցնելու համար: Այդ նպատակով, նախքան ընտրատեղամասեր այցելելը, զինծառայողներին բաժանվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ միջոցներ:

Ընտրություններին մասնակցող զինծառայողները, կարևորելով յուրաքանչյուր քվեի արժեքը, իրենց քաղաքացիական պարտքը կատարում են առավել անվտանգ, բարեկեցիկ ու պաշտպանված Արցախ ունենալու համոզմունքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այսօր Արցախում անցկացվում են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրություններ: 

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 47%
Քամի՝ 13 կմ/ժ
16 C°
 
16°  30° 
08.06.2020
16°  30° 
09.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: