ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գործադիրը հաստատեց հակաճգնաժամային 10-րդ միջոցառումը, որով աջակցություն կստանան միկրոձեռնարկատերերը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 9-ի նիստում հաստատեց հակաճգնաժամային 10-րդ միջոցառումը, որը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով, այս միջոցառմամբ թիրախավորվել են հետևյալ շահառուները. Այն անձինք, որոնք 2020-ի հունվարի 1-ից հետո միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ են, սակայն միկրոձեռնարկատիրության առումով թիրախավորվել են երեք խումբ անձինք:

1.            2019 թվականին ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ

2.            2019 թվականին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքով սահմանված կարգով ունեցել են հարկերից ազատման արտոնագիր (ինքնազբաղվածներ)

3.            2020 թվականի հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թվականին չեն հանդիսացել սույն մասի առաջին և երկրորդ կետում նշված անձ, ինչպես նաև հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։ 2020-ի հունվարի 1-ից դիմել են որ ընդգրկվեն միկրոձեռնարկատերերի ցանկում:

Անանյանի խոսքով, աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ շահառու հանդիսացող անձանց կողմից 2020-ի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով (136 հազար դրամ):

Բացի այդ, միանվագ աջակցություն են ստանում  նվազագույն աշխատավարձի չափով այն անձինք, որոնք 2020-ի հունվարի 1-ից հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և չեն հանդիսանում անհատ ձեռնարկտեր, ինչպես նաև այն անձինք, որոնք 2020-ի ապրիլի 1-ի դրությամբ ՊԵԿ ունեն ներկայացրած ՀԴՄ-ի ստացման հայտ, սակայն ապրիլի 1-ի դրությամբ ՊԵԿ շտեմարանում չունեն ակտիվացված նոր սերնդի ՀԴՄ:

«Օժանդակության հիմքում դրվում է մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների իրացման շրջանառության հասույթը»,-ասաց Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ այդպիսի շրջանառություն է համարվում ՀՀ ՊԵԿ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգում շահառու հանդիսացող անձի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում արտացոլված հասույթների և ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում առկա նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ֆիսկալային հասույթների հանրագումարը։

ՊԵԿ նախագահը հստակեցրեց, որ սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք, որոնք ունեն 2 և վելի աշխատակից, քանի որ նրանք կարող են համարվել հակաճգնաժամային 5-րդ միջոցառման շահառու:

Բացի այդ, սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք, որոնց կողմից 2020-ի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը գերազանցել է վեց միլիոն դրամը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: