ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջեյմս Բաղյան. միակ հայը, ով եղել է տիեզերքում և գիտի տոլմա պատրաստել

1989 թվականի մարտի 13-ին հայկական ծագմամբ ամերիկացի տիեզերագնաց, բժիշկ, ինժեներ, մարզիկ և օդաչու Ջեյմս Բաղյանը թռավ տիեզերք՝ Space Shuttle «STS-29» ծրագրի շրջանակներում: Հայ ժողովուրդը ևս մեկ պատճառ ունեցավ հպարտանալու. մենք արդեն տիեզերագնաց ունեինք:

Ջեյմս Բաղյանը ծնվել է 1952 թ. Ֆիլադելֆիայում: Նրա ծնողները ԱՄՆ էին տեղափոխեցին Տրապինզոնից: Ջեյմսի պապը՝ Նազարեթ Կունդեբաղյանը, 1913 թ.-ին Ամերիկա էր արտագաղթել Արաբկիրից: Այնտեղ նա ամուսնացել էր հայուհի Սաթենիկի հետ, ով Մալաթիայից էր: «Երբ հայրական պապս արտագաղթել է Հայաստանից Միացյալ Նահանգներ, ներգաղթի բյուրոն նրա անունը կրճատել է «Բաղյանի»», - պատմում է տիեզերագնացը:

«Հայրս միակն է եղել ընտանիքում, որ ամուսնացել է օտարի հետ (այս բառը Ջեյմսն արտաբերել է հայերեն և ծիծաղել)։ Բաղյանը պատմել է, որ պապը շատ պահպանողական է եղել և բոլորին ստիպել է տանը հայերեն խոսել, ինքը սակայն, հայերեն ընդամենը մի քանի բառ գիտի՝ «օտար», «ինչպես ես», «շատ լավ», «բարև»», - գրում է Tert.am-ը:

Ապագա տիեզերագնացի հայրը՝ Ֆիլիպը, օդաչու է եղել, և 18.500 ամերիկահայերի թվում, ովքեր ծառայել են ամերիկյան բանակում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ակտիվ մասնակցություն է ցուցաբերել: Նրա խիզախ գործողությունները բարձր են գնահատվել: Ջեյմսը 22 տարեկանից մասնակցել է բազմաթիվ ավիացիոն միջոցառումների, իսկ 1980-ից եղել է ամերիկյան տիեզերագնացների խմբի անդամ:

Ի դեպ, առաջին թռիչքը տիեզերք նախատեսվում էր 1985 թ.-ին, սակայն Բաղյանը չէր հայտնվել վերջնական անձնակազմի ցուցակում, ինչը փրկել էր նրա կյանքը. տիեզերանավը պայթել էր թռիչքի 73-րդ վայրկյանին՝ միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առջև, գրում է Urbattert.am-ը:

1991 թ.-ին Ջեյմս Բաղյանը երկրորդ անգամ է տիեզերք թռել, ընդ որում հերթական թռիչքին նրան օգնել են պատչաստվել «Նորտոն» ընկերության գլխավոր ինժեներ Ջոան Յազեճյան-Պողոսյանը և ՆԱՍԱ-ի կենսապահպանման ղեկավար դոկտոր Առնոլդ Նիկողոսյանը:

 Բաղյանն այսօր, իհարկե, NASA-ի տիեզերագնացների ցուցակներում չկա, սակայն նրա զարմանալիորեն ակտիվ ապրելակերպը չի փոխվել ՝ թենիս, լող, արշավներ, նա ունի նաև հազվագյուտ հոբբի՝ վերանորոգում է հին ավտոմեքենաները:

Խոսելով ընտանիքի հայկական ավանդույթների մասին՝ Բաղյանը նշել է, որ ինքը կարող է պատրաստել ազգային ուտեստներ: «Տոլմա, քյուֆթա, յալանչի... Ես ինքս էլ կարող եմ դրանք պատրաստել: Մայրս նույնպես սովորել է պատրաստել այդ ուտեստները: Տատիկս իր աղջիկներին և հարսներին միշտ ասում էր՝ տեսեք մեր օտար հարսը հայկական ուտեստները ձեզնից լավ է պատրաստում... Երբ փոքր էի, մենք հաճախ էինք հայկական պարահանդեսների այցելում, հայկական խմբակային պարեր պարում։ Նույնիսկ մեր ոչ հայ ընկերները հաճույքով էին գալիս այդ պարային երեկոներին, անկեղծ ասած, այնտեղ գնալու պատճառներից մեկն էլ մատուցվող հայկական համեղ ուտելիքներն էին»,–ասել է Բաղյանը։

Հայաստանում որևէ անգամ չեղած Ջեյմսն ասել է, որ կցանկանար այցելել իր պատմական հայրենիք։

Ի դեպ, Բաղյանը հերքել է հայկական մամուլում բազմիցս տարածված այն տեղեկությունը, թե 1989թ. թռիչքի ժամանակ Հայաստանի վրայով թռչելու ժամանակ հայերեն բառեր է արտաբերել։ «Նման բան չի եղել։ Ես էլ ինչ-որ տեղ կարդացել եմ այդ մասին, բայց նման բան չի եղել»,–ասել է նա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: