«Ես չեմ խոսում հայերեն, բայց ես հայ եմ». Ալեն Պրոստ` «Ֆորմուլա-1»-ի կենդանի լեգենդը

«Մայրս հայուհի է, և մանկությունս անցել է պապիկիս մոտ, ով տարբեր պատմություններ էր պատմում Հայաստանի մասին: Երբ դու 10 տարեկան ես, քեզ համար դա ընդամենը պատմություն է: Այդ պատմություններն սկսում ես գիտակցել և ամբողջապես ըմբռնել ավելի ուշ: Այսօր այդ պատմություններն իմ կյանքի անբաժանելի մասը են: Ես չեմ խոսում հայերեն, բայց ես հայ եմ, և դա ամենակարևորն է»,- ասել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ընթացքում աշխարհի լավագույն ավտոարշավորդներից մեկը` Ալեն Պրոստը:
Պրոստը ծնվել է 1955 թվականի փետրվարի 24-ին Ֆրանսիայի Սեն-Շամոն քաղաքում, ֆրանսիացի Անդրե Պրոստի և ծագումով հայուհի Մարիա-Ռոզա Կարատչյանի ընտանիքում: Նրա փոքր եղբայր Դանիելը մահացել է քաղցկեղից 1986 թվականին: Չնայած կարճահասակ լինելուն` Ալեն Պրոստը եղել է ակտիվ և ատլետիկ երեխա, ով բարձր ոգևորությամբ զբաղվել է տարբեր սպորտաձևերով՝ ըմբշամարտով, անվաչմուշկներ քշելով և ֆուտբոլով։ Պրոստը հանուն հաղթանակի ոչինչ չէր խնայում: Ֆուտբոլ խաղալիս նա նույնիսկ մի քանի անգամ կոտրել է իր քիթը։ Նա մտածում էր դառնալ մարմնամարզական հրահանգիչ կամ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, սակայն ամեն ինչ փոխվեց նրա 14-րդ տարեդարձի օրը, երբ ընտանեկան հավաքույթի մաս կազմեց քարթինգ խաղալը: Երեխան մեկընդմիշտ տարվեց շարժիչների արագությամբ և քարթինգի սիրահարից դարձավ Ֆորմուլա 1-ի չեմպիոն։
Ալեն Պրոստն աշխարհի քառակի չեմպիոն է (1985, 1986, 1989, 1993): 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Պրոստը մի շարք ռեկորդներ է սահմանել` ըստ հաղթանակների թվի, լավագույն շրջանների, միավորների, և միայն Միխայել Շումախերին է հաջողվել մեկ տասնամյակ անց գերազանցել դրանք:
Ալեն Պրոստն արժանացել է Պատվավոր Լեգեոնի շքանշանի, որը նրան անձամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանն է հանձել: Պրոստի կարիերայի ամենավառ շրջանը համարվում է «Մակլարեն» թիմում նրա մրցակցությունն Այրտոն Սեննայի հետ։ Չնայած բազմաթիվ սկանդալներին և վեճերին` կարիերաների ավարտից հետո երկու մրցարշավորդների միջև չեզոք հարաբերություններ ստեղծվեց։ Սեննան մի անգամ ասել է, որ Ալենը «միշտ ձգտում էր բարձունքից էլ բարձր լինել»:
Ալեն Պրոստը միանգամից երեք մականուն ունի: Ի սկզբանե` 1986 թվականին, Ալենին անվանում էին «Հաշվիչ» Սան Մարինոյի Գրան Պրիի ժամանակ տեղի ունեցածի համար, երբ նա ճշգրտորեն հաշվարկել է վառելիքի սպառումը տուրբոռեժիմը օգտագործելու ժամանակ: Իր զույգի` Կեկե Ռոսբերգի` դատարկված բենզինի բաքի պատճառով Ալեն Պրոստը գլխավորեց մրցավազքը: Ալենը ստիպված էր մեծ ջանքեր գործադրել մինչև ավարտին հասնելը մեքենայում բավականաչափ վառելիք ունենալու համար: Եվ հենց այդ ճշգրիտ հաշվարկների համար էլ նա ստացավ «Պրոֆեսոր» մականունը։ Սակայն ամբողջովին անմեղ «Կլոուն» (Ծաղրածու) մականունը վիրավորական դարձավ Ալենի համար այն բանից հետո, երբ Սեննայի երկրպագուները սկսեցին այն օգտագործել նրան վիրավորելու նպատակով:
1997-ին Ալեն Պրոստը գնեց «Ligier» թիմը` վերանվանելով այն «Prost Grand Prix»: Թիմը 1997-2001 թթ. մասնակցել է «Formula 1»-ի առաջնություններին, սակայն որևէ լուրջ հաջողության չի հասել: Շատերը դա կապում են այն հանգամանքի հետ, որ Ալենը բավականին փափուկ և բարեսիրտ անձնավորություն է, իսկ նման աշխատանքում հարկավոր է կոշտ և նույնիսկ դաժան լինել:
Այսօր Պրոստը մնում է ակտիվորեն ներգրավված ավտոմոբիլային սպորտի ոլորտում` աշխատելով Formula E և Renault F1 թիմերի հետ:
Ալեն Պրոստն ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր: Ավագ որդին Նիկոլայ Պրոստը նույնպես ավտոարշավորդ է:
Պրոստ միշտ ներկայացել է նաև որպես հայ: 2007 թ. մարտին նա արժանացել է «Հայկական Սեզար» մրցանակին, որը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների համար բարձրագույն պարգև է համարվում: Այսօր Ալեն Պրոստը հայ սփյուռքի ամենապայծառ և ամենաակտիվ ներկայացուցիչներից է: Նա նաև շարունակում է մնալ «աշխարհի ամենաարագ հայը»:
այլ նյութեր այս թեմայով
- Ի՞նչ քաղաքական ուղի է անցել ԱՄՆ Կլիմայի և գիտության գործակալության անձնակազմի նախագահի հատուկ օգնական Ջեֆ Մարությանը Ջեֆ Մարությանը ծնվել է Նյու Ջերսիում: 1997թ.-ին տեղափոխվել է մայրաքաղաք Վաշինգտոն՝ սովորելու Ջորջ Վաշինգտոնի անվան...
- Էմիլ Ջամիլ Լահուդը` Լիբանանի հայ նախագահը Հայերն, իրենց հերթին, մեծ ներդրում են ունեցել Լիբանանի զարգացման գործում: Ողջ պատմության ընթացքում բնակվելով...
- Ավելի լավ է տխրել հարմարավետ Մերսեդեսի մեջ, քան ավտոբուսում. Քըրք Քըրքորյան Իր եզակի հարցազրույցներից մեկում Քըրք Քըրքորյանը նշել է, որ երբ ինը տարեկանում թերթ էր վաճառում, չէր պատկերացում,...
- Դոլմաբահչե դղյակը՝ հայերի կողմից կառուցված Ստամբուլի մարգարիտը Հայկական ընտանիքի անդամները ծառայել են սուլթաններին գրեթե մեկ դար: ճարտարապետների մի քանի սերունդներ կառուցել...
- Գևորգ Նալբանդյան. Եթովպիայի օրհներգի հայ հեղինակը Այս էկզոտիկ հնագույն երկրում հայկական փոքր սփյուռքը միշտ էլ կարևոր տեղ է զբաղեցրել պետական և մշակութային կյանքի...
-
16:59
Գեղարքունիքի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ միանալով ԳՇ-ի հայտարարությանը
-
16:47
Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի կողմից ներկայացված պահանջին. Սպիտակ համայնքի ղեկավար
-
16:41
Վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների կազմակերպումն անթույլատրելի է. ՀՀ ՄԻՊ
-
16:28
Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են
-
16:18
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի ԵԱՏՄ-ի համար. Եվրասիական տնտեսական հանձնաժողով
-
16:04
Փաստաբանների պալատն անվճար օգնություն կտրամադրի հավաքներին մասնակցելու հարկադրանքի ենթարկվող աշխատողներին
-
15:43
ՀՀ-ԵՄ համաձայնագիրն այսօրվանից լիարժեք ուժի մեջ է մտնում
-
15:37
Մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված. Արցախի ԱԺ
-
15:28
Իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու, պատերազմում կրած անհաջողությունը նրանց վրա բարդելու քայլերից․ ՀՀ ԳԱԱ
-
15:26
Բանակի վարկաբեկման և կեղտոտ ստերի տարիներ տևած գործընթացը նոր փուլ է մտնում՝ Ադրբեջանի և Թուրքիայի բացահայտ աջակցությամբ. ՀՀԿ
-
15:10
Պեսկովն անդրադարձել է Փաշինյանին «Իսկանդեր»-ի մասին սխալ զեկույցին
-
15:04
Անվտանգության խորհուրդը նախագահին առաջարկում է բավարարել Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը
-
15:01
ՊԵԿ նախագահը խոշոր հարկ վճարողների հետ քննարկել է ոլորտային խնդիրները
-
14:57
Եղանակը Հայաստանում. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
13:01
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արշակունյաց պողոտայում
-
12:44
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
-
12:42
Հանրապետության նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը. Արմեն Սարգսյանի հայտարարությունը
-
12:19
Թուրքիան հայտարարել է Բայրաքթարների դեմ ռուսական «РЭБ»-ի «անարդյունավետության» մասին
-
11:59
Կիրականացվեն Խնածախ, Այգեստան համայնքների տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ
-
11:57
VPN-ի 21 միլիոն օգտատիրոջ տվյալների բազան հայտնվել է համացանցում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
21:10
Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
-
12:52
Իրանն ստանձնել է տարածաշրջանային երկրների միջև կապող օղակի դերը
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 4 կմ/ժ