ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփն ու Մակրոնը քննարկել են ԱՀԿ-ում բարեփոխումների հարցը

Daily Express

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է VoA-ն՝ հղում անելով Սպիտակ տանը: 

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, երկու երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի դրական ընթացքը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել աշխարհի տնտեսությունը կրկին բացելու ուղիներին:

Մակրոնն ու Թրամփը հույս են հայտնել, որ մոտ ապագայում կանցկացվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների մասնակցությամբ քննարկում, որպեսզի անդրադարձ կատարվի կորոնավիրուսի դեմ պայքարում ՄԱԿ-ի ջանքերին:

Միաժամանակ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները համաձայնության են եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում բարեփոխումների անհրաժեշտության հարցի շուրջ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: