ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ մակրոտնտեսական առաջին եռամյսակը. երբ աճը խոսում է անկման մասին

Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն նախորդ շաբաթ ամփոփեց մակրոտնտեսական վիճակը 2020թ. առաջին եռամսյակի համար:

Ստորև ցուցանիշներն են, որոնք աճ են գրանցել:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ՏԱՑ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4 %-ով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը կազմել է 8.7 %:

Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 4,5 %:

Առևտրի շրջանառությունը՝ 0,2%:

Ծառայությունների ծավալն առանց առևտրի՝ 5,5%:

Միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 9,2 %:

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 14,8%:

 

Մակրոտնտեսական այն ցուցանիշները, որոնք անկում են ունեցել 2019թ.-ի առաջին եռամսյակի համեմատ:

Շինարարության ծավալը՝ 9,4%:

Արտաքին առևտրաշրջանառությունը՝ 4%:

Սպառողական գները՝ 0,1 %:

 

Ցուցանիշների այս համախումբն առաջին հայացքից բավական դրական վիճակի մասին է խոսում՝ բացառությամբ մի քանի ոլորտների՝ չնայած այս ընթացքում տնտեսութունը գրեթե ամբողջությամբ պարալիզացվել է:

Բայց թե իրականում այս պահին ինչ խնդրի առաջ է կանգնած տնտեսությունը, շատ պարզ երևում է աճի դինամիկայի համեմատության մեջ: Օրինակ, ՏԱՑ-ն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 4 տոկոսով, այն դեպքում, երբ նախորդ տարվա առաջին եռամսյակում՝ 6.5 տոկոսով: Աճի անկումը՝ 2.5 տոկոս: Շինարարության ծավալն այս տարի նվազել է 9.4 տոկոսով, 2019թ.-ի առաջին եռամսյակի 10.8 տոկոս աճի փոխարեն. աճի անկումը 20,2 տոկոս:

 Առևտրի շրջանառության աճը (0.2 տոկոս) նախորդ տարվա առաջին եռամսյակի աճի համեմատ (10.1 տոկոս), փաստորեն գրանցել է 9,9 տոկոսանոց անկում: Աճի անկման միտում է նկատվում նաև ծառայությունների ծավալում. 2019թ.-ին այստեղ գրանցվել է 17.3 տոկոսի աճ, 2020-ին՝ 5,5 տոկոս: Աճի անկումը՝ 11.8 տոկոս: Ըստ էության դրական միտում են գրանցել միայն գյուղատնտեսական արտադրանքի համախառն ծավալը, որի այս տարվա աճը կազմել է 4,5, իսկ նախորդ տարվանը՝ -0,2 տոկոս: Աճն այստեղ ունեցել է դրական միտում՝ 4.3 տոկոս: Որոշակի աճ է գրանցվել նաև էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում (աճի ավելացումը՝ 28,8 տոկոս): Դրական միտում կա նաև սպառողական գների ոլորտում, որտեղ 2020-ին գրանցվել է 0,1 տոկոս անկում, այն դեպքում, երբ 2019-ին 1,5 տոկոսանոց աճ կար:

Իրավիճակի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած տնտեսությունում դեռ պահպանվել է դրական որոշակի տեմպը, բայց այդ աճի միտումներն ակնհայտորեն մեծամասամբ թեքված են բացասական կողմ:

Սա ամենափայլուն օրինակն է ևս մեկ անգամ փաստելու, որ վիճակագրական տվյալներն, ըստ էության, արտացոլում են տնտեսությունում տեղի ունեցող ցանկացած շարժ: Եվ որպեսզի այդ վիճակագրությունից ստացվի օբյեկտիվ և համապարփակ վերլուծություն և ըստ այդմ նաև՝ եզրակացություն, անհրաժեշտ է այն դիտարկել ժամկետային հարաբերակցության մեջ, ինչպես նաև՝  հաշվի առնել հնարավորիս բոլոր ոչ կայուն գործոնները, որոնք կարող են ազդել վիճակագրական տվյալների վրա:

Նախորդ երկու տարիներին, ցավոք սրտի, վիճակագրության այս առանձնահատկությունը իշխանության կողմից բազմիցս օգտագործվեց՝ տնտեսությունում դրական գործընթացների իմիտացիա, կամ եղածների բազմապատիկ էֆեկտ ներկայացնելու նպատակով:

 

 

 

 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: