ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դուք պատերազմ եք մեկնել ձեր սրտի թելադրանքով. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մի խումբ ազատամարտիկների

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է մի խումբ ազատամարտիկների: Արցախյան պատերազմի մասնակիցներ Լեռնիկ Մաթևոսյանը, Հակոբ Աղաջանյանը և Հրաչ Աբրահամյանը Հանրապետության նախագահին էին հանդիպել և կարճատև զրույց էին ունեցել օրեր առաջ՝ Եռաբլուր պանթեոնում՝ Շուշիի ազատագրման օրը, երբ նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք էր մատուցում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:

Նախագահը նրանց առաջարկել էր զրույցը շարունակել իր նստավայրում:

Այսօրվա հանդիպմանն ազատամարտիկները նախագահին են ներկայացրել իրենց անցած ճանապարհը, անդրադարձել ներկայիս խնդիրներին: Նրանք միեւնույն ժամանակ կարևորել են ուշադրությունն ու հոգատարությունը ինչպես ազատամարտիկների, այլև՝ ընդհանրապես պատերազմի վետերանների հանդեպ:

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է ազատամարտիկների առողջական և սոցիալական վիճակով: Նա բարձր է գնահատել արցախյան ազատամարտին մասնակցած բոլոր կամավորների ու զինվորականների ներդրումը: Շնորհակալություն հայտնելով ազատամարտիկներին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Առաջին հերթին շնորհակալ եմ ձեր սրտի ծառայության համար, որովհետև դուք պատերազմ եք մեկնել ձեր սրտի թելադրանքով»: Նախագահն ասել է, որ հաղթանակը մեր միասնական ջանքերի արդյունք է, և բոլոր ազատամարտիկները պետք է լինեն ոչ միայն պետության, այլև համընդհանուր՝ բոլորիս ուշադրության ներքո: «Պետությունը պետք է հպարտ լինի իր զինվորով ու ազատամարտիկով, և դուք էլ հպարտ լինեք, որ այս երկրի քաղաքացին եք»,- ասել է նախագահ Սարգսյանն, ընդգծելով, որ կամավորականի, զինվորականի հանդեպ վերաբերմունքը բոլոր առումներով՝ նյութականից մինչև բարոյական, պետք է լինի առանձնահատուկ:

Ազատամարտիկները շեշտել են, որ, անկախ խնդիրներից, իրենց շարունակում են համարել հայրենիքի զինվորը և անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի պատրաստ են մասնակից դառնալ նրա անվտանգությունը պաշտպանելուն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: