ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանրապետության նախագահը թեստ հանձնում է ըստ անհրաժեշտության. նախագահի օգնական

Մայիսի 28-ին Սարդարապատում տեղի ունեցած՝  Հանրապետության տոնի միջոցառմանը նախագահ Արմեն Սարգսյանը հնարավորինս պահպանել է  կանխարգելիչ կանոնները: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց Հանրապետության նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

«Հանրապետության նախագահը շատ խիստ է վերաբերվում հակահամաճարակային կանոնների պահպանմանը ինչպես իր և իր ընտանիքի, այնպես էլ նախագահի ողջ աշխատակազմի դեպքում: Հանրապետության նախագահը թեստ հանձնում է ըստ անհրաժեշտության»,- ասաց նախագահի օգնականը։

Նշենք, որ Սարդարապատում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել էր, որ իր և իր ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    24°  12° 
    12.05.2024
    22°  11° 
    13.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: