ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունը կսուբսիդավորի համավարակից տուժած ընկերությունների աշխատավարձային ֆոնդի 25-33 տոկոսի չափով

news.am

Կառավարության կողմից նախօրեին ընդունված 23-րդ օժանդակության ծրագիրը կտարածվի զբոսաշրջության հետ կապված ոլորտներին` հանրային սննդին, հյուրանոցային բիզնեսին, տուրիստական ​​գործակալություններին: Ինը ամիս տեւողությամբ ծրագրի ընդհանուր արժեքը կարող է մոտ 6 միլիարդ դրամի հասնել: Կառավարությունը մտադիր է սուբսիդավորել վերը նշված ոլորտների աշխատողների մի մասի աշխատավարձերը: Այս մասին այսօր` օգոստոսի 14-ին, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով կառավարության կողմից ընդունված հակաճգնաժամային ծրագրերի մանրամասները, որոնք ուղղված են կորոնավիրուսային համաճարակի բացասական տնտեսական հետեւանքների վերացմանը, փոխանցում է news.am-ը:

Ըստ նրա` կառավարությունը մի շարք քննարկումներ է անցկացրել վերը նշված ոլորտները ներկայացնող ընկերությունների եւ արհմիությունների հետ, որոնց հիման վրա օժանդակության ծրագիր է մշակվել: «Քննարկումները ցույց են տվել, որ այդ ընկերություններն առաջնային են համարում աշխատակազմի պահպանումը»,- ասաց Խաչատրյանը: Նա նշեց, որ վերջին երկու ամսվա ընթացքում այս ոլորտներում գործող ընկերությունների շրջանառությունը կիսով չափ է կրճատվել, սակայն, չնայած դրան, աշխատատեղեր պահպանելու ձգտում կա: Կառավարությունը նույն նպատակներն է դնում, ասաց նախարարը: Հաշվի առնելով վերը նշվածը` օգնության այս ծրագրին մասնակցելու առաջին պայմանն առնվազն երեք աշխատող ունենալն է:

«Այն ընկերությունները, որոնք ներկայումս ունեն երկու աշխատող, բայց սովորաբար ունենում են 3 կամ ավելի մարդ, կարող են դառնալ ծրագրի շահառուներ, եթե նրանք իրենց աշխատողներին հետ ընդունեն»,- պարզաբանեց Խաչատրյանը: Օժանդակության ծրագիրը կտարածվի այն ընկերությունների վրա, որոնք ստեղծվել են մինչեւ այս տարվա մարտի 31-ը:

«Մենք մտադիր ենք խրախուսել ոլորտի այն ընկերություններին, որոնք, չնայած դժվարություններին, կարողացել են պահպանել իրենց աշխատակազմի ավելի քան 70 տոկոսը: Այս ընկերությունները կստանան սուբսիդիաներ յուրաքանչյուր երրորդ աշխատողի աշխատավարձի չափով, որը աշխատավարձային ֆոնդի 33 տոկոսից ավել է կազմում»,- ասաց նախարարը:

Այն ընկերությունները, ովքեր չեն կարողացել պահպանել իրենց աշխատակազմի պահանջվող տոկոսը, նույնպես կկարողանան օգտվել օժանդակության ծրագրից, բայց արդեն` աշխատավարձի 25 տոկոսի չափով: Նա նշեց, որ այս ծրագիրը լավ ազդանշան կլինի ընկերությունների համար, քանի որ նրանք կկարողանան աշխատողներ ընդունել, ապահովել անհրաժեշտ տոկոսը եւ առավելագույն չափով օգտվել ծրագրից: Այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ այն գործողության երկար ժամանակահատված է ընդգրկում` 9 ամիս: Դա պայմանավորված է կանխատեսումներով, որոնց համաձայն տուրիզմի հետ կապված ոլորտները կկարողանան վերականգնվել միայն հաջորդ գարնանը: Ծրագրի տեւողության հիմնական պայմանն առկա ցուցանիշների պահպանումն է: Եթե ​​ոլորտը սկսի ավելի արագ տեմպերով վերականգնվել եւ հասնի նախկին շրջանառության 70 տոկոսին, ծրագիրը կդադարեցվի:

Նախարարը շեշտեց, որ խոսքն առանձին ընկերության մասին չէ, այլ` ընդհանուր բոլոր նշված ոլորտների: Ծրագրի շահառուները չեն կարողանա դառնալ այն ընկերությունները, որոնց 2019 թվականի վերջին վերադարձվել է ԱԱՀ-ն, բայց, չնայած այս ֆինանսական ներարկմանը, 2020 թվականի մարտի 31-ից հետո, բախվելով տնտեսական դժվարությունների, նրանք կրճատել են իրենց աշխատակազմը 50 տոկոսը կամ ավելին: Սակայն սայս դեպքում եւ, մարդկանց աշխատանքի ընդունելով եւ ապահովելով անհրաժեշտ տոկոսը, այս ընկերությունները կկարողանան օգտվել այդ ծրագրից: Ընկերությունները, որոնք պատշաճ չեն կատարում իրենց հարկային պարտավորությունները, եւս կզրկվեն ծրագրին մասնակցելու հնարավորությունից: «Եթե պարզվի, որ ընկերությունը չի եկամուտը հաստատող փաստաթղթեր դուրս չի գրում, խախտում է ՀԴՄ-ների շահագործման կանոնները եւ եթե այդ փաստը հաստատվի ուժի մեջ մտած որոշմամբ, դա ծրագրին մասնակցությունը կասեցնելու հիմք կդառնա»,- հայտարարեց նա:

Նախարարը նշեց, որ ընկերությունները հնարավորություն ունեն բողոքարկել որոշումը, եւ այդ ընթացքում նրանք կշարունակեն պետության կողմից օգնություն ստանալ: Սակայն այն դեպքերում, երբ հնարավոր չէ բողոքարկել որոշումը, ստացված միջոցները ենթակա են վերադարձման: Կառավարության գնահատմամբ` այսօր ծրագրի պոտենցիալ շահառուներն ունեն շուրջ 23 հազար աշխատող, այդպիսով կսուբսիդավորվեն 5-6 հազար աշխատակցի աշխատավարձերը: «Մենք սա զգալի աջակցություն ենք համարում: Խոսքը կարող է ամսական մոտ 600-700 միլիոն դրամի մասին լինել»,- ասաց նախարարը` հավելելով, որ 9 ամսում օգնության ծավալը կհասնի մոտ 6 միլիարդ դրամի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: