ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

Պոմպեոն հայտարարել է ԱՄՆ-ում չինացի դիվանագետների համար ներդրվող սահմանափակումների մասին

The New York Times

Վաշինգտոնը որոշել է մի շարք սահմանափակումներ մտցնել ԱՄՆ-ի տարածքում Չինաստանի դիվանագետների համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Վերջինիս պնդմամբ՝ Չինաստանից դիվանագիտական աշխատողները այժմ պետք է Պետդեպարտամենտից հատուկ թույլտվություն ստանան համալսարաններ այցելելու և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:

Բացի այդ, այժմ չինացի դիվանագետներին հատուկ թույլտվություն կպահանջվի դիվանագիտական հաստատությունների սահմաններից դուրս «ավելի քան 50 մարդ հանդիսատեսով մշակութային միջոցառումներ» անցկացնելու համար: «Պետդեպարտամենտը նաև քայլեր կձեռնարկի ապահովելու համար, որ դեսպանության և հյուպատոսությունների բոլոր պաշտոնական հաշիվները պատշաճ կերպով նշվեն որպես ՉԺՀ կառավարության հաշիվներ»,- հավելել է Պոմպեոն:

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այդ գործողություններն անվանել է «Պեկինի կողմից ամերիկացի դիվանագետների հանդեպ սահմանված չափազանց մեծ սահմանափակումներին ուղղակի պատասխան»:

Ընդ որում ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Չինաստանի դիվանագիտական աշխատողների նկատմամբ նոր պահանջներից հրաժարվելու պատրաստակամության մասին՝ Պեկինի կողմից նմանատիպ գործողությունների դեպքում: «Եթե ՉԺՀ-ն վերացնի ԱՄՆ դիվանագետների նկատմամբ սահմանված սահմանափակումները, մենք պատրաստ ենք փոխադարձաբար պատասխանել»,- ասել է նա:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 67%
Քամի՝ 4 կմ/ժ
3 C°
 
   
02.12.2020
   
03.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: