ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերբիան և Կոսովոն համաձայնություններ կստորագրեն Վաշինգտոնում

EPA / UPG

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և չճանաչված Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոթին սեպտեմբերի 4-ին Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ կմասնակցեն համաձայնությունների ստորագրման արարողությանը: Այդ մասին, ինչպես փոխանցում է ТАСС-ը, ասվում է ԱՄՆ-ի նախագահի՝ ուրբաթ օրվա գրաֆիկում, որը սեպտեմբերի 3-ին տարածել է Սպիտակ տունը:

Սպիիտակ տանը չեն հայտնել, թե ինչ կարգի փաստաթուղթ կստորագրեն Վուչիչը և Հոթին:  Սերբիայի ղեկավարը սեպտեմբերի 3-ին հույս է հայտնել սեպտեմերի 4-ի առավոտյան Կոսովոյի հետ տնտեսական ոլորտում համաձայնությունների հասնելու վերաբերյալ: 

Ավելի վաղ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիայի պատվիրակությունը Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում հրաժարվել է ճանաչել Կոսովոյի անկախությունը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: