ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մենք շուտով 5-6 հունական ինքնաթիռ կկործանենք և կմտնենք պատերազմի մեջ». Էրդողանի խորհրդական

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Մեսութ Հաքը Ջաշընը ծայրահեղ վիրավորական սպառնալիքներ է հնչեցրել Հունաստանի և Ֆրանսիայի հասցեին` նշելով, որ շուտով թուրք օդաչուները «5-6 հունական ինքնաթիռ կկործանեն, և Թուրքիան կմտնի պատերազմի մեջ»: Այս մասին տեղեկացնում է հունական orthodoxtimes.com կայքը, փոխանցում է Tert.am-ը:

Ջաշընը հեռուստատեսությամբ իր ելույթում սպառնացել է նաև Միջերկրական ծովում խորտակել Ֆրանսիայի ավիակիր նավը:

«Հունաստանը բնական գազ չի գտել ու չնայած նրան, որ ավիակիր չունի, Թուրքիայի դեմ է հանում Ֆրանսիայի ավիակիրը: Հունաստանը մեզ վրա ուրիշի ձիով է հարձակվում: Այդ ձին կկրակվի և կսպանվի: Սա մեկ: Երկրորդ, Թուրքիան անձայն պետություն չէ: Մեր սիրելի նախագահը հայտարարել է, որ մենք չենք խախտում ուրիշի իրավունքը և չենք թույլատրի խախտել մեր իրավունքը: Եթե դրսից կա մեկը, որը կխախտի մեր իրավունքները, թուրք ազգը կպատռի նրա լյարդը: Կա շատ մեծ բանակ, ութերորդն աշխարհում և երրորդը ՆԱՏՕ-ում: Ո՞վ կհամարձակվի մեզ հետ խաղ խաղալ Էգեյան և Միջերկրական ծովերում»,-հայտարարել է Ջաշընը` Հունաստանին հիշեցնելով 1922 թվականի փոքրասիական ճգնաժամը և նշելով, որ «թուրքական ռազմաօդային ուժերը շուտով 5-6 հունական ինքնաթիռ կկործանեն»:

«Մի՞թե Հունաստանը ցանկանում է փորձել մեր բռունցքի ուժը: Նայեք սեպտեմբերի 9-ին (1922 թվականին թուրքական ուժերի կողմից Սմիրնայի շրջափակման օրն է): Դեպի ծով  փախչելիս դուք սպանում էիք միմյանց: Հերիք է: Շուտով մեր օդաչուները 5 կամ 6 հունական ինքնաթիռ կկործանեն, և մենք կմտնենք պատերազմի մեջ: Այս ազգը ոչ մի դեպքում չի կարող նման ճնշման տակ լինել: Թուրքիան այն երկիրը չէ, որին դուք կարող եք փորձել: Թուրք զինվորների սվինները տեղում են և պատրաստ են: Առաջ մենք անգամ առանց փամփուշտի, միայն սվիններով էինք հաղթում թշնամուն»,-հայտարարել է Ջաշընը:

Էրդողանի խորհրդականն այնքան հեռու է գնացել, որ անգամ սպառնացել է անձամբ կրակել հույն օդաչուների գլխին:

«Ես զինված ուժերի պրոֆեսոր եմ: Եվ եթե կա հույն օդաչու, որը կարող է մեզ հարվածել, ես կկրակեմ ուղիղ  այդ օդաչուի գլխին»,-ասել է Թուրքիայի նախագահի խորհրդականը:

Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների, հատկապես՝ Հունաստանի և Կիպրոսի հետ սրվել են Անկարայի կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: