ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 309,09 դրամ ԱՐԾԱԹ - 358,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 810,34 դրամ

Եվրահանձնաժողովը Թուրքիայի դեմ հնարավոր տնտեսական պատժամիջոցների ցանկ է կազմել

Եվրահանձնաժողովը կազմել է հնարավոր տնտեսական պատժամիջոցների ցանկը, որոնք կարող են հարվածել Թուրքիայի զբոսաշրջային եւ տրանսպորտային հատվածներին, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։ ԵՄ առաջնորդները պետք է դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում որոշեն՝ Անկարայի դեմ արդյոք սահմանելո՞ւ են պատժամիջոցներ, փոխանցում է news.am-ը։

ԵՄ-ն նախօրեին Հունաստանի եւ Կիպրոսի ջրերում գազահետախուզական նավի առաքելության երկարաձգման մասին Թուրքիայի հայտարարությունը դատապարտել էր որպես «խորը ափսոսանք հարուցող»։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը «բարեխիղճ երկխոսության եւ միակողմանի գործողություններից զերծ մնալու» կոչ է արել՝ լիցքաթափելու համար արեւելյան Միջերկրական ծովում լարվածությունը, որը խաթարում է ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
03.12.2021
17°  30° 
04.12.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: