ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 579,43 դրամ ԱՐԾԱԹ - 397,63 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 207,84 դրամ

Դե բա ինքն իրեն հո չի մեղադրելու. Դավիթ Տոնոյանը՝ Ալիևի հայտարարության մասին

Անկախությունը մարդու հոգուց է սկսվում, այ ոչ միայն սահմանից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխանցում է News.am:

«Անկախության երաշխավորը ոչ միայն բանակն է, այլ նաեւ ժողովուրդն է եւ նրա ծոցից ծնված ՀՀ զինված ուժերը»,-ասաց նա:

Տոնոյանը հորդորեց անհոգ լինել. «Անհոգ եղեք, մենք ուժեղ ենք, տոկուն ենք եւ միայն ու միայն հաղթանակներ ենք ունենալու: Մաղթում եմ մեր ժողովրդին ուժ եւ տոկունություն՝ հաղթարհարելու այն բոլոր փորձությունները, որոնք հնարավոր են: Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը միայն ու միայն հաղթանակներ է կրելու, որովհետեւ մեր ցանկացածը, մեր կամեցածը արդար է»:

Դիտարկմանը, որ ԱԺ-ում հայտարարել էր, թե պատրաստվում է Ադրբեջանին հակահարված տալ, արդեն տվե՞լ է, նախարարը արձագանքեց. «Ամեն ինչ իր ժամանակին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 35%
Քամի՝ 3 կմ/ժ
17 C°
 
11°  21° 
26.10.2020
10°  21° 
27.10.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: