ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդյան արքայազնը կոչ է արել բոյկոտել թուրքական ապրանքների ներկրումն իր երկիր

Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլռահման բին Մուսաադը կոչ է արել բոյկոտել թուրքական ապրանքների ներմուծումն արաբական ամենամեծ միապետություն այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Կատարում թուրքական բանակը նպաստում է Պարսից ծոցի երկրներում իրավիճակի կայունացմանը, փոխանցում է Tert.am-ը:

Ըստ Middle East Monitor հրատարակության՝ սաուդյան արքայազնն այս ամսվա սկզբին Կատար այցելած Էրդողանի խոսքերը հեգնանքով է մեկնաբանել:

«Կոչ եմ անում ամբողջովին բոյկոտել թուրքական ապրանքները, որպեսզի հնարավոր լինի կայունացնել ու ամրապնդել Թուրքիայի տնտեսական վիճակը»,- նշել է նա: 

Սաուդյան Արաբիայի առևտրային պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը, իր հերթին, թվիթերյան էջում գրել է. «Բոյկոտեք թուրքական ամեն բան՝ ներմուծում, արտահանում, ներդրում ու զբոսաշրջություն: Այժմ սա յուրաքանչյուր սաուդացի գործարարի և սպառողի պարտականությունն է»,- գրել է նա: 

Ալ Աջլանի խոսքով՝ Թուրքիային բոյկոտելու կոչերը Սաուդյան Արաբիայի, նրա առաջնորդների և քաղաքացիների նկատմամբ թուրքական կառավարության թշնամական վերաբերմունքի պատասխանն են:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: