ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին կավելացնի բանակում պրոֆեսիոնալ զինծառայողների թիվը

Հունաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է լրացուցիչ 516 ուսանողների, որոնք հաջորդ տարի ընդունվելու են զինվորական ակադեմիաներ, ինչպես նաև 1600 ենթասպաների և 1000 շարքային նորակոչիկների, որոնք կզինվորագրվեն Հունաստանի զինված ուժեր, հայտնում է ekathimerini.com կայքը:

Նախարարության ծրագրի հաստատումը տեղի է ունենում այս տարի Թուրքիայի հետ Արևելյան Միջերկրական ծովում և Էգեյան ծովում լարվածության աճի ֆոնին, և հաջորդում է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ Սալոնիկի միջազգային ցուցահանդեսում արված հայտարարությանը, որում նշվել էր զինված ուժերում նոր, ավելի մեծ անձնակազմ ընդգրկելու մասին:

Ավելի վաղ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը խնդրանքով դիմել էր Գերմանիային, Իտալիային և Իսպանիային:Հայտնի է, որ Հունաստանի կառավարությունը Գերմանիային, Իտալիային և Իսպանիային կոչ է արել դադարեցնել ռազմական տեխնիկայի մատակարարումը Թուրքիային:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: