ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դալայ լաման կոչ է արել չմեղադրել բոլոր մահմեդականներին Եվրոպայում ահաբեկչությունների համար

Դալայ լաման մեկնաբանել է իսլամիստների կողմից վերջերս Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում իրականացված ահաբեկչությունները` կոչ անելով չխառնել առանձին ծայրահեղականներին և բոլոր մահմեդականներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Վերջին շրջանում Եվրոպայում մի քանի զինված հարձակում է տեղի ունեցել իսլամական ֆունդամենտալիստների կողմից, սակայն մենք չենք կարող այս դժբախտության մեջ մեղադրել բոլոր մահմեդականներին: Դա սխալ կլիներ»,- հինգշաբթի ասել է Դալայ լաման ռուս բուդդիստների համար անցկացվող առաջին առցանց դասընթացին` պատասխանելով հարցին, թե ինչպես հաշտեցնել խոսքի ազատությունն ու իսլամական դոգմատիզմը Ֆրանսիայում տեղի ունեցածի լույսի ներքո:

Ըստ նրա` եթե ծայրահեղական տրամադրված մի մահմեդական հանցագործություն է կատարել, սխալ է դրա համար մեղադրել իսլամի բոլոր հետևորդներին: «Օրինակ, տիբեթական բուդդիզմի հետևորդների մեջ կան մարդիկ, ովքեր կոնֆլիկտներ են ստեղծում, սակայն սխալ կլինի այդ պատճառով ասել, որ բոլոր բուդդիստնեն այդպիսին են»,- պարզաբանել է հոգևոր առաջնորդը:

Նրա կարծիքով` եվրոպական երկրները, համաշխարհային պատերազմներից հետո ստեղծելով Եվրամիությունը, «լավ մոտեցում» են օգտագործում. նրանք կուտակում են տարբեր խնդիրների լուծման փորձը և «դեպի առաջընթաց են գնում»: «Եվրամիության ստեղծումից հետո դրա անդամների միջև ռազմական բախումներ չեն եղել: Ես անընդհատ ասում եմ, որ լավ կլիներ, եթե ավելի ու ավելի շատ պետություններ, օրինակ` Աֆրիկայի երկրները, Լատինական Ամերիկան ​​և շատ այլ երկրներ, հետևեն միացյալ Եվրոպայի օրինակին»,- հավելել է Դալայ լաման:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: