ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 151,97 դրամ ԱՐԾԱԹ - 444,08 դրամ ՊԼԱՏԻՆ - 20 090,23 դրամ

Նոր, ավել համարձակ իշխանություններ են մեզ պետք․ Սեյրան Օհանյան

Ռազմագերիների վերադարձի վերաբերյալ հարցի պատասխանը պետք է տան հենց իշխանությունները, որովհետեւ պատերազմի ժամանակ «հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած ամբողջ քաղաքականության արդյունքում մենք պարտություն կրեցինք. Այսօր էլ նրանք «լռում ենք» կարգախոսի ներքո են գործում: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների վերադարձի հարցը:

«Մեր  իշխանությունները մեր ժողովրդին իրենք պետք է դա բացատրեն: Կարծում եմ՝ ամենակարեւոր խնդիրներից մեկը մոսկովյան այցի ընթացքում, ռազմագերիների վերադարձնելն է: Ես դրա մասին ֆեյսբուքյան գրառում եմ արել, նաեւ մի քանի հարցեր ուղղել դատախազին: Սա հերթական այն քայլերի շրջանակներում է, որ Ադրբեջանը եւ նաեւ ռուս-թուրքական տանդեմը  իրենց ազդեցությունն են շարունակում գործել Հայաստանի իշխանությանների վրա: Դա է պատճառը, որ ասում ենք՝ իշխանությունները պետք է փոխվեն: Ես ուրախությամբ չէ, որ ասում եմ՝ ՀՀ իշխանությունները պետք է փոխվեն: Պարզապես նոր, ավել համարձակ, արտաքին հարաբերություններում ավելի լավ բանակցող իշխանություններն են մեզ պետք, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ, նաեւ ընդլայնել եւ մեր արժանապատվությունն արտաքին աշխարհում պահպանել: Այդպես շարունակական է լինելու: Ասեմ, որ հունվարի 11-ին ստորագրած փաստաթուղթը դրա վառ վկայությունն է»,- ասաց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 63%
Քամի՝ 6 կմ/ժ
-1 C°
 
  10° 
05.03.2021
-1°  11° 
06.03.2021
Հարցում

Կո՞ղմ եք Covid-19 պատվաստումներին, եթե Հայաստանում նման գործընթաց սկսվի: