Այս ամբողջ պրոցեսի մեջ երկու հարց կա․ որ ես ճանաչում եմ Արա Սաղաթելյանին, ու այն, որ օգտագործել եմ VPN համակարգ. Կարեն Բեքարյանը՝ կեղծ օգտատիրոջ քրգործի մասին
Իրականում քննությունը, նախաքննության պրոցեսը և հարուցված գործն իրենց մեջ ունեն զրո տրամաբանություն, մեղմ ասած, չես հասկանում գործի էությունը, չես հասկանում՝ ի՞նչ է հետապնդվում, տեսնում ես, որ չկա տրամաբանություն և պարզ հասկանում ես, որ մոտիվացիան լրիվ ուրիշ տեղ է. դա ինձ համար շատ հստակ է և լրացուցիչ համոզվել պետք չէր՝ գործի նյութերին ծանոթանալուց հետո։ Դուրս գալով դատարանից՝ լրագրողներին ասաց «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր, քաղաքագետ Կարեն Բեքարյանը, փոխանցում է Tert.am-ը:
«Օրինակ` պետական մարմինների ինտերնետ ռեսուրսներ հայաստանյան IP- ներից հնարավոր չէր մուտք գործել, հետևաբար՝ եթե ուզում ես գործընթացները հասկանալ, իսկ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ես զբաղվում եմ արտաքին քաղաքականությամբ, ու չես կարող ուղղակիորեն այդ ինֆորմացիան չունենալ, չտիրապետել և քո վերլուծություններում դրանք չներառել: Եվ երբ իմացա, որ կա համակարգ, որ տալիս է հնարավորություն այդ արգելքը շրջանցելու, և ադրբեջանական կողմը չի տեսնում, որ իր մոտ մուտք գործողը հայաստանյան IP է, բնականաբար, այդ համակարգից օգտվել եմ, այսինքն` այդտեղ ես որևէ արհեստական բան չեմ տեսնում»,- նշեց նա:
«Ես կարծում եմ, որ նախաքննության ցանկացած մարմին, նախաքննությամբ զբաղվող ցանկացած անձ, մինչ այդ հարցին ձեռնամուխ լինելը պետք է առաջնահերթ պատկերացում կազմի ծրագրային համակարգերից, VPN ծրագրային համակարգի և հավելվածի աշխատանքի մեթոդների սկզբունքների մասին, կարող է մասնագետներից օգնություն հայցի և ունենա համապատասխան տեղեկատվություն: Այդ պարզագույն գիտելիքներն ունենալու դեպքում այս հարցերը չէին առաջանա, որովհետև այս ամբողջ պրոցեսի մեջ երկու հարց կա, որ ես ճանաչում եմ Արա Սաղաթելյանին, ու այն, որ ես օգտագործել եմ VPN համակարգ»:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ճանաչում է Արամ Սարգսյանին, որը կալանավորվել է, Բեքարյանը պատասխանեց, որ չի հասկացել, թե խոսքը ո՞ւմ է վերաբերում, ունի շատ ծանոթ Արամներ, և ազգանունը ոչինչի չի հուշել. «Եթե ասեմ՝ չեմ ճանաչում, կարող է պարզվել իմ ճանաչած Արամներից մեկն է, բայց եթե ասեմ՝ իդենտիֆիկացրել եմ խոսքը, թե ում է վերաբերում՝ չէ»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 3,6 կմ/ժ