Ալիևի «ֆեյքն» այսօր ամբողջությամբ բացահայտված է. Կարեն Բեքարյան (Tert.am)
«Գագիկ Սողոմոնյան» «ֆեյքն» առաջին հերթին աշխատում է իմ, իմ թիմակիցների, իմ դավանած արժեքների դեմ: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի արտակարգ թողարկմանը նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ խոսելով իր դեմ հարուցված քրեական գործի մասին, փոխանցում է Tert.am-ը:
Կարեն Բեքարյանի պնդմամբ՝ այդ «ֆեյքի» հետևում կանգնած մարդկանց իրական նպատակն է թույլ չտալ, որ հանրության տրամադրություններում, ընկալումներում տեղի ունենան իրենց ոչ ձեռնտու տրանսֆորմացիաներ:
Կարեն Բեքարյանի կարծիքով՝ ԱԱԾ-ն «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջը և նրա պատճառած վնասը ֆիքսելուց հետո պետք է հանցագործությունների շղթան հնարավորիս արագ կանգնեցներ և զուգահեռաբար պարզեր մեղավորներին;
«Սրանից տրամաբանական ոչինչ չկար, սակայն դրա փորձ արվե՞լ է, իսկ փորձ չանելն ի՞նչ է նշանակում՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, թե՛ իրավական իմաստով: Այս հարցերի պատասխանները պահանջվելու են», - նշել է նա:
Ինչ վերաբերվում է այս գործում Արա Սաղաթելյանի ներգրավմանը, Կարեն Բեքարյանը նշել է. «Սա ինձ հուշում է միայն մեկ բան, որ փորձ է արվում իրականացնել այնպիսի մարդկանց, անհատների, մասնագետների ոչնչացման գործընթաց, որոնք ինչ-որ պահի չեն կարող հակադրվել Ալիևի ծրագրերին»:
Կարեն Բեքարյանի խոսքով՝ Ալիևը Հայաստանում ունի իր ֆեյքը, որի միջոցով էլ իրականացնում է այդ ծրագրերը. «Մենք գործ ունենք շահառուի հետ, որը ներկայանում է այլ դիրքից, այլ նպատակներից, սակայն իրականում անում է լրիվ այլ աշխատանք, գործ»:
Ալիևի «ֆեյքի» նպատակները, ըստ վերլուծաբանի, պետք է լինեին բանակի կազմալուծումը, հեղինակազրկումը, բանակի ոգին կոտրելը, դիվանագիտական ճակատում Հայաստանի կողմից հակազդեցություն չառաջացնելը, գործընկերների, այդ թվում նաև՝ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները փչացնելը, Ադրբեջանի ապակառուցողական համբավը Հայաստանին փոխանցելը, հայկական ոգին ջախջախելը՝ անդառնալի հարվածներ հասցնելով մեր արժեքային հիմնասյուներին՝ լեզվին, եկեղեցուն, մշակույթին, հանրության շրջանում այնպիսի անհանդուրժողականություն սերմանելը, որ համախմբման ցանկացած հնարավորություն ի սկզբանե դատապարտված լինի, Արցախում այնպիսի խամաճիկ ունենալը, որը չկարողանա դիմագրավել անգամ այն դեպքում, երբ խոսքը վերաբերվի ֆիզիկական գոյությանը:
«Ստացվե՞լ է Ալիևի մոտ, թե՞ ոչ: Ձեզնից յուրաքանչյուրը ոչ միայն գիտի, որ ստացվել է, այլև գիտի, որ Ալիևը չէր էլ ակնկալի իր «ֆեյքից» այս կարգի հաջողություն», - նշել է նա՝ հավելելով. «Ալիևի «ֆեյքն» այսօր ամբողջությամբ բացահայտված է»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 58%
Քամի՝ 0 կմ/ժ