ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 977,61 դրամ ԱՐԾԱԹ - 386,12 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 320,02 դրամ

Պուտինը հեռախոսազրույցներ է անցկացրել Փաշինյանի և Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Քննարկվել են 2020թ-ի նոյեմբերի 9-ի և 2021թ-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ֆիքսված՝ Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացման պրակտիկ ասպեկտները: Գոհունակությամբ արձանագրվել է, որ կրակի դադարեցման ռեժիմը անշեղորեն կատարվում է, իսկ իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, մնում է կայուն ու հանգիստ:

Կրեմլի հաղորդագրությունում ասվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը բարձր են գնահատել շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով ռուս խաղաղապահ կոնտինգենտի արդյունավետ գործողությունները: Շոշափվել են նաև Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցեր: Այս կոնտեքստում դրականորեն մատնանշվել է երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ գործող Աշխատանքային խմբի գործունեությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
04.08.2021
17°  30° 
05.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: