ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջանային այցն ու արդյունքները

Այսօր՝ մարտի 18-ին, ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակվեցին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեի՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքներն ամփոփող հաղորդագրությունները:

Այցն, ինչպես արդեն նշել էինք, աչքի չընկավ հարուստ բովանդակությամբ: Ավելին, այն չլուծեց անգամ ԵԱՀԿ-ի՝ որպես արցախյան  հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում անմիջականորեն ներգրավված կառույցի իմիջի վերականգնման խնդիրները: Չտեսանք հստակ քաղաքական ու իրավական գնահատական ադրբեջանական ագրեսիային, վարձականների ներգրավմանը, պատերազմական հանցագործություններին: Եվրոպացի պաշտոնյայի կողմից չհնչեցին հակամարտության այս փուլում ամենաէական խնդիրների վերաբերյալ կոնկրետ առաջարկներ ու լուծման տարբերակներ: Իսկ արդեն այսօր հրապարակված ամփոփիչ հաղորդագրության մեջ առանձնացված չէր անգամ գերիների խնդիրը՝ որպես հումանիտար կարևորագույն խնդիր: Փոխարենը այն ներառված էր նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերն ու ստանձնած պարտավորությունները կատարելու անհրաժեշտության ներքո:    

Հատկանշական է, որ ամփոփիչ հաղորդագրության մեջ անդրադարձ չկար նաև ԵԱՀԿ գործող նախագահի՝ Երևանում տեղի ունեցած հանդիպմանը Արցախի արտաքին գործերի նախարարի հետ: Հիշեցնեմ, որ Անն Լինդեն Բաքվում էլ հանդիպում էր ունեցել միլի մեջլիսի պատգամավոր, Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ՝ այդպիսով հավասարության նշան դնելով երկու հանդիպումների միջև: Եվ այնուամենայնիվ, այդ հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրության մեջ այդպես էլ ոչինչ չնշվեց:

Ամփոփելով՝ նշենք, որ հետպատերազմական այս նոր իրողության պայմաններում ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և Ադրբեջան պիտի առնվազն արտացոլեր հակամարտության վերաբերյալ այս կառույցի վերաբերմունքը, պիտի ընդգծեր ապագա աշխատանքի հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները: Այն, որ չունեցանք նման պատկեր, միայն և առաջին հերթին ԵԱՀԿ-ի խնդիրը չէ: Այս ուղղությամբ անհրաժեշտ էր հետևողական աշխատանք ու ջանք ներդնել՝ գիտակցելով, որ հակամարտությունը ոչ միայն կարգավորված չէ, այլև ապագայում մեզ սպասվում են բարդ ու երկարատև բանակցություններ՝ հումանիտար, քաղաքական ու իրավական տարբեր հարցերի շուրջ:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: