Թուրքական ապրանքների էմբարգո. չկողմնորոշված քաղաքականություն
Հայաստանի կառավարությունը դեռ շարունակում է չկողմնորոշված մնալ թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակումների հետ կապված:
Բանն այն է, որ ընթացիկ տարվա հունվարից ուժի մեջ մտած թուրքական ապրանքների ներմուծման վեց ամիս ժամկետով սահմանափակումների հավանական երկարաձգման հետ կապված, գործող իշխանությունը չունի հստակություն: Ըստ էկոնոմիկայի նախարար Քերոբյանի, Հայաստանի կառավարությունը հակված է առնվազն ևս մեկ անգամ երկարացնել սահմանափակումները, բայց վերապահումով, եթե «քաղաքական և այլ առաջնահերթությունները չխանգարեն»:
Նախ, դժվար է հասկանալը՝ ինչ է հասկանում նախարարը քաղաքական և այլ առաջնահերթություններ ասելով: Առավել խնդրահարույց է գիտակցելը, որ էկոնոմիկայի նախարարը իր իսկ վերահսկողության ոլորտին ուղղակի առնչություն ունեցող և ըստ էության այս պահին ամենաարդիական հարցերից մեկի հետ կապված մոտ ապագայի պատկերացումները կառուցում է իր կամքից անկախ՝ ինչ- որ անորոշ «քաղաքական և այլ առանջնահերթությունների» գործոնով: Բայց ունենք այն ինչ ունենք և մեր ունեցածը պարզ ձևակերպմամբ հետևյալն է. թուրքական ապրանքների նկատմամբ հետագա արգելքի հետ կապված այս կառավարությունը չունի հստակություն և սա հերթական անորոշությունն է հայաստանյան տնտեսվարողի համար:
Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն հարցին, թե կլինի՞ ներմուծման էմբարգոյի ժամկետի երկարաձգում, թե՝ ոչ: Այս իշխանությունը չի տիրապետում նաև տնտեսության վրա այդ գործողության հետևանքների հետ կապված գնահատկաններին: «Տնտեսական վնասները որպես այդպիսին գնահատելը մի քիչ բարդ է: Համենայնդեպս, այս պահին կատաստրոֆիկ հարված չենք տեսնում»: Թեմայի շուրջ այսպիսի կարծիք է հնչեցրել էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը: Ստացվում է, որ այն պահին, երբ արդեն քննարկվում է էմբարգոյի երկրորդ ժամկետի հարցը, էկոնոմիկայի պատասխանատուների համար դեռ բարդ է այդ քայլի հետևանքով տնտեսության կրած վնասները գնահատելը: Միչդեռ ինչպես վնասների, այնպես էլ հնարավորությունների մասին առաջին հերթին պատկերացումն է, որ պիտի հանդիսանար թուրքական ապրանքների այլընտրանքների մշակման, տնտեսվարողների հետ աշխատանքի, և ինչու չէ, նաև՝ էմբարգոյի երկարաձգման վերաբերյալ հետագա որոշումների առանցքում:
Մինչդեռ սույն իշխանության պարագայում մենք գործ ունենք կոմպետենտության համատարած բացակայության հետ: Ինչպես և բոլոր ուղղություններում, թուրքական ապրանքների արգելքի հետ կապված գործընթացի ողջ ընթացքում ևս բացակայեց տրամաբանությունն ու այն նվազագույն օրինաչափությունները, որոնք ենթադրվում են այդպիսի գործընթացներում: Բավական է միայն հիշել էկոնոմիկայի նախարարի հայտնի հարցազրույցը, որի ընթացքում թուրքական ապրանքների արգելքին զուգահեռ, նախարարը հայ տնտեսվարողին մատնացույց էր անում թուրքական և ադրբեջանական շուկաների հնարավորությունները: Բնական է, որ այդպիսի միջավայրում չէր էլ կարող աշխատանք լինել տնտեսվարողի հետ, ինչի արդյունքում պետությունը ոչ միայն չկարողացավ իրական այլընտրանքային ուղիներ մշակել թուրքական ապրանքների առևտրով զբաղվող տնտեսվարողների համար, այլև՝ ականատես եղանք հնչող օբյեկտիվ ահազանգերի, որ զարտուղի միջոցներով թուրքական ապրանք, այնուամենայնիվ, ներմուծվում էր:
Այսօրինակ հակասական ու անտրամաբանական գործողություններով այս իշխանությունը իմաստազրկեց Հայաստանի Հանրապետության բոլոր ուղղություններով տարիների որդեգրած քաղաքականությունները, անվտանգայինից մինչև սոցիալ- տնտեսական ու դեռ հավակնում է նոր ընտրությունների ու հաղթանակի…
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ