ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական ապրանքների էմբարգո. չկողմնորոշված քաղաքականություն

Հայաստանի կառավարությունը դեռ շարունակում է չկողմնորոշված մնալ թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակումների հետ կապված:

Բանն այն է, որ ընթացիկ տարվա հունվարից ուժի մեջ մտած թուրքական ապրանքների ներմուծման վեց ամիս ժամկետով սահմանափակումների հավանական երկարաձգման հետ կապված, գործող իշխանությունը չունի հստակություն: Ըստ էկոնոմիկայի նախարար Քերոբյանի, Հայաստանի կառավարությունը հակված է առնվազն ևս մեկ անգամ երկարացնել սահմանափակումները, բայց վերապահումով, եթե «քաղաքական և այլ առաջնահերթությունները չխանգարեն»:

Նախ, դժվար է հասկանալը՝ ինչ է հասկանում նախարարը քաղաքական և այլ առաջնահերթություններ ասելով: Առավել խնդրահարույց է գիտակցելը, որ էկոնոմիկայի նախարարը իր իսկ վերահսկողության ոլորտին ուղղակի առնչություն ունեցող և ըստ էության այս պահին ամենաարդիական հարցերից մեկի հետ կապված մոտ ապագայի պատկերացումները կառուցում է իր կամքից անկախ՝ ինչ- որ անորոշ «քաղաքական և այլ առանջնահերթությունների» գործոնով: Բայց ունենք այն ինչ ունենք և մեր ունեցածը պարզ ձևակերպմամբ հետևյալն է. թուրքական ապրանքների նկատմամբ հետագա արգելքի հետ կապված այս կառավարությունը չունի հստակություն և սա հերթական անորոշությունն է հայաստանյան տնտեսվարողի համար:

Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն հարցին, թե կլինի՞ ներմուծման էմբարգոյի ժամկետի երկարաձգում, թե՝ ոչ: Այս իշխանությունը չի տիրապետում նաև տնտեսության վրա այդ գործողության հետևանքների հետ կապված գնահատկաններին: «Տնտեսական վնասները որպես այդպիսին գնահատելը մի քիչ բարդ է: Համենայնդեպս, այս պահին կատաստրոֆիկ հարված չենք տեսնում»: Թեմայի շուրջ այսպիսի կարծիք է հնչեցրել էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:  Ստացվում է, որ այն պահին, երբ արդեն քննարկվում է էմբարգոյի երկրորդ ժամկետի հարցը, էկոնոմիկայի պատասխանատուների համար դեռ բարդ է այդ քայլի հետևանքով տնտեսության կրած վնասները գնահատելը:  Միչդեռ ինչպես վնասների, այնպես էլ հնարավորությունների մասին առաջին հերթին պատկերացումն է, որ պիտի հանդիսանար թուրքական ապրանքների այլընտրանքների մշակման, տնտեսվարողների հետ աշխատանքի, և ինչու չէ, նաև՝ էմբարգոյի երկարաձգման վերաբերյալ հետագա որոշումների առանցքում:

Մինչդեռ սույն իշխանության պարագայում մենք գործ ունենք կոմպետենտության համատարած բացակայության հետ: Ինչպես և բոլոր ուղղություններում, թուրքական ապրանքների արգելքի հետ կապված գործընթացի ողջ ընթացքում ևս բացակայեց տրամաբանությունն ու այն նվազագույն օրինաչափությունները, որոնք ենթադրվում են այդպիսի գործընթացներում: Բավական է միայն հիշել էկոնոմիկայի նախարարի հայտնի հարցազրույցը, որի ընթացքում թուրքական ապրանքների արգելքին զուգահեռ, նախարարը հայ տնտեսվարողին մատնացույց էր անում թուրքական և ադրբեջանական շուկաների հնարավորությունները: Բնական է, որ այդպիսի միջավայրում չէր էլ կարող աշխատանք լինել տնտեսվարողի հետ, ինչի արդյունքում պետությունը ոչ միայն չկարողացավ իրական այլընտրանքային ուղիներ մշակել թուրքական ապրանքների առևտրով զբաղվող տնտեսվարողների համար, այլև՝ ականատես եղանք հնչող օբյեկտիվ ահազանգերի, որ զարտուղի միջոցներով թուրքական ապրանք, այնուամենայնիվ, ներմուծվում էր:

Այսօրինակ հակասական ու անտրամաբանական գործողություններով այս իշխանությունը իմաստազրկեց Հայաստանի Հանրապետության բոլոր ուղղություններով տարիների որդեգրած քաղաքականությունները, անվտանգայինից մինչև սոցիալ- տնտեսական ու դեռ հավակնում է նոր ընտրությունների ու հաղթանակի…

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: