ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավստրիայում կարգելվի առանց հիմնավոր պատճառի տնից դուրս գալ

Վիեննայի, Բուրգենլանդի և Ստորին Ավստրիայի դաշնային հողերում կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով ապրիլի 1-ից 6-ն ուժի մեջ կմտնի նոր խիստ կարանտինը, չորեքշաբթի հայտնել է Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը:

«Այս կարճ ժամանակահատվածում (ապրիլի 1-ից ապրիլի 6-ը) մենք ցանկանում ենք, նախ, փակել սպասարկման ոլորտի ձեռնարկությունները, որտեղ շփում է ենթադրվում հաճախորդի մարմնի հետ, և երկրորդ՝ փակել առևտուրը, անհրաժեշտներից բացի՝ դեղատներ և մթերային խանութներ, իսկ երրորդը՝ արդեն գիտեք, երրորդ, այս ընթացքում հարկավոր կլինի FFP2 տեսակի դիմակ կրել դրսում, որտեղ շատ մարդիկ կան: Չորրորդ, մենք մտադիր ենք ուժեղացնել վերահսկողությունը ռիսկային շրջաններից մերձքաղաքային ուղևորների նկատմամբ, օրինակ՝ Չեխիայից, Հունգարիայից, այսինքն ՝ նրանք պետք է շաբաթական ոչ թե մեկ, այլ երկու թեստ հանձնեն, ինչպես նաև ուժեղացնեն սահմանների վերահսկողությունը»,- հայտարարել է Անշոբերը մամուլի ասուլիսին:

Ավելի վաղ Ավստրիայի կառավարությունը որոշում էր կայացրել մեղմացնել և խստացնել սահմանափակող միջոցները կորոնավիրուսի պատճառով՝ ելնելով կոնկրետ շրջանում տիրող իրավիճակից: Այս պահին իրավիճակն ամենավատն է Ավստրիայի արևելյան մասում, պատճառը բրիտանական մուտացիայի տարածումն է, որի պատճառով իրավիճակը հիվանդանոցներում, հատկապես՝ վերակենդանացման բաժանմունքներում, մոտ է կրիտիկականին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: