ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության հիմնական ուղերձները
Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով ԱԺ-ում դրական գնահատական տվեց նախօրեին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից տարածված հայտարարությանը, այն դրական անվանեց՝ հատուկ շեշտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պատրաստակամությունը շարունակել բանակցային գործընթացը հայտնի սկզբունքների շրջանակներում:
Չնայած որոշ իսկապես կարևոր արձանագրումներին՝ հայտարարության մեջ կան մի շարք խնդրահարույց ձևակերպումներ, որոնք հերթական անգամ վկայում են միջնորդների կողմից արհեստական բալանսներ ստեղծելու քաղաքականության, ինչպես նաև ադրբեջանական մի շարք մոտեցումների՝ միջազգային ընկալման մեջ ամրապնդման մասին, ինչը վկայությունն է Հայաստանի իշխանության դիվանագիտական աշխատանքի բացակայության կամ դրա ոչ արդյունավետ լինելու:
Առավել մանրամասն անդրադառնանք հայտարարության բովանդակությանը, դրանում տեղ գտած ձևակերպումներին և դրա նպատակին:
Նախ պետք է արձանագրել, որ հայտարարությունը բավական ուշացած էր և նույնիսկ այսքան ժամանակ անց համանախագահները հերթական անգամ զերծ են մնում Արցախի դեմ պատերազմ սանձազերծելուն քաղաքական գնահատական տալուց, ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի չկիրառման սկզբունքի խախտմանն անդրադառնալուց: Դրա փոխարեն նրանք բավարարվում են արձանագրումով, որ հրադադարն ամրապնդվել է: Սա, հերթական անգամ կարող է ընկալվել Ադրբեջանի կողմից որպես ամենաթողության ապացույց և ազդակ՝ էլ ավելի ագրեսիվացնելու իր հակահայ քաղաքականությունը:
Կարևոր է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են ուրվագծել այն առաջնային հարցերի շրջանակը, որոնք այս պահի դրությամբ կարգավորված չեն, մասնավորապես՝ ռազմագերների և պահվող այլ անձանց վերադարձ, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացում, կրոնական և մշակութային ժառանգության պահպանում և պաշտպանություն և այլն: Անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ամենաշատը բարձրաձայնվող հարցին՝ ականզերծման համար անհրաժեշտ տվյալների փոխանակմանը: Մտահոգիչն այն է, որ հումանիտար կարևորության առաջնային հարցը, որի շուրջ նոյեմբերի 10-ի փաստաթղթով Ադրբեջանը ստանձնել է պարտավորություն, որն այսօր հրաժարվում է կատարել՝ գերիների վերադարձի հարցը, հավասարեցվում է այլ հարցերին, այդ թվում՝ ականապատման քարտեզների տրամադրման Ադրբեջանի պահանջին:
Սակայն այստեղ ևս մեկ կարևոր և ուշագրավ փաստ կա. համայնքային մոտեցման ամրագրումը հետևյալ ձևակերպմամբ՝ «հակամարտությունից տուժած համայնքների միջև ուղիղ շփումների և համագործակցության խթանում»: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի համար այդքան ցանկալի միջհամայնքային մոտեցումն աստիճանաբար ամրապնդվում է միջազգային հանրության և միջնորդների ընկալման մեջ, ինչն իր էությամբ լրջագույն հարված է Արցախի սուբյեկտայնությանը:
Կարևոր և մեզ համար դրական է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արձանագրում են, որ հակամարտությունը կարգավորված չէ: Այն պետք է կարգավորվի «կողմերին քաջ ծանոթ տարրերի և սկզբունքների հիման վրա»: Խոսքը վերաբերում է ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքներին և այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքներին»: Հենց այդ հիմքի վրա էլ համանախագահներն առաջարկում են վերսկսել բանակցությունները, ձևավորել առանց նախապայմանների և բոլորի համար ընդունելի օրակարգ և դրանով առաջ ընթանալ: Սա, թերևս, ուղերձ է առաջին հերթին Ալիևին, որը երեկ հայտարարում էր, որ հակամարտությունը կարգավորված է, կարգավիճակի հարց քննարկվել չի կարող, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող են զբաղվել հումանիտար, դեմարկացիոն և այլ հարցերով: Բայց միևնույն ժամանակ մտահոգիչ է միասին օրակարգ ձևավորելու կոչը, քանի որ այն ազատություն է տալու Բաքվին՝ առաջ մղել բացառապես իր պահանջները:
Ուշագրավ է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի առաքելության շարունակման և նույնիսկ հնարավոր ընդլայնման մասին համանախագահների դիտարկումը: Բավական անորոշ է, թե ներկայիս իրավիճակում, երբ ռուս խաղաղապահներն են Արցախի անվտանգությունը երաշխավորում, և նույնիսկ Սյունիքում է ռուսական ռազմաբազան տեղ-տեղ հսկողություն իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի նկատմամբ, ինչ առաքելություն պետք է իրականացնի Կասպրչիկի գրասենյակը:
Ընդհանուր առմամբ, հայտարարությունը մեկ հիմնական նպատակ էր հետապնդում՝ ամրագրել առկա իրավիճակը, զարկ տալ բանակցային գործընթացի վերսկսմանը, սահմանել այսօր արդիական հարցերի շրջանակը, որոնք լուծման կարիք ունեն:
Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը ևս մեկ կարևոր ուղերձ է պարունակում իր մեջ՝ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն, չնայած վերջին շրջանում աճող լարվածությանն ու այդ թվում՝ հիմնավոր մտավախություններին, որ այդ լարվածությունը կարող է պռոյեկտվել Արցախյան հակամարտության վրա և վերածել այն առճակատման ու մրցապայքարի թատերաբեմի, պատրաստակամ են համատեղ միջնորդական ջանքեր գործադրել և համաձայնեցնել միասնական տեսլական: Սա զգալիորեն նվազեցնում է հնարավոր մարտահրավերները ողջ տարածաշրջանի համար:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ