ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերադառնում են, օրակարգն այսօր է ձևավորվում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն ու համանախագահող երկրներից եկող ազդակները ցույց են տալիս, որ այս ձևաչափն ակտիվանում է: Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցից հետո հայտարարվեց, որ լինելու են նոր նախաձեռնություններ: Սա, իր հերթին, նշանակում է, որ այսօր է ձևավորվում այդ ձևաչափի ներքո գործընթացի օրակարգը և հետագայում մեզ համար կարևոր հարցերի ներառումը մեծապես կախված է լինելու այսօր տարվող աշխատանքից:
Ցավոք, Հայաստանի գործող իշխանություններից նման աշխատանք ակնակալելն իրատեսական չէ՝ դա ցույց է տվել և՛ վերջին երեք տարվա գործընթացը, և՛ նրանց ներկայիս բացառապես ներքաղաքական օրակարգը: Այդ է վկայում նաև երեկ համանախագահության տարածած հայտարարությունը:
Հայտարարությամբ համանախագահները ողջունել են երեք հայ ռազմագերիների վերադարձն ու կոչ արել «երկու կողմերին էլ» լիարժեք և արագ ավարտել «բոլոր բանտարկյալների, պահվող անձանց և աճյունների փոխանակման գործընթացը»: Այս ձևակերպումը հատկապես ուշագրավ է, քանի որ ցույց է տալիս, որ համանախագահների նախորդ՝ ապրիլի 13-ի հայտարարության համեմատ փոխվել է բառակազմը:
Նախորդ հայտարարության մեջ նշված էր «բոլոր ռազմագերիների և այլ պահվող անձանց» վերադարձի մասին: Այս անգամ համանախագահները խուսափել են «ռազմագերիներ» եզրույթի օգտագործումից, ինչն ակնհայտորեն ադրբեջանական կողմի աշխատանքի արդյունք է: Ուշագրավ է նաև «երկու կողմերին էլ» ուղղված կոչը, ինչը կարող է ցմահ ազատազրկման դատապարտված երկու ահաբեկիչների վերադարձի շուրջ գործընթացի առաջին նշույլը լինել:
Համանախագահների հայտարարության մեջ կոչ կա նաև տրամադրելու անհրաժեշտ տեղեկատվությունը հակամարտության գոտու ականազերծման համար, ինչպես նաև վերացնելու ԼՂ մուտքի խոչընդոտները: Հատուկ շեշտվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդությամբ հնարավորինս շուտ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը վերկսկելու անհրաժեշտությունը և հղում կատարվում ապրիլի 13-ի հայտարարության վրա: Այսինքն, այս անգամ համանախագահները զերծ են մնում երեք հիմնարար սկզբունքների և տարրերի հիմքով քաղաքական կարգավորման հասնելու անհրաժեշտության հիշատակումից, ինչը նույնպես կարող է նախորդ հայտարարությանն Ադրբեջանի սուր արձագանքի հետևանք լինել:
Կարելի է արձանագրել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն ակտիվացման քայլեր է կատարում և արդեն իսկ սահմանել է հիմնական այն հարցերը, որոնք պետք է լուծվեն առաջին հերթին՝ ի դեմս գերիների վերադարձի, ականազերծման և ԼՂ մուտքի ապահովման, և գլոբալ օրակարգը՝ ի դեմս քաղաքական բանակցությունների վերսկսման՝ բոլոր հարցերին լուծում տալու համար:
Այս օրակարգն, մեծամասամբ, այսօր համահունչ է հայկական կողմերի շահերին, սակայն դա ոչ թե տարված աշխատանքի արդյունք է, այլ քաղաքական գործընթացի տրամաբանություն: Հնարավոր չի հակամարտությունը կարգավորված համարել, քանի դեռ չի կարգավորված վիճելի հիմնական հարցը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչումը: Զուգահեռ, ակնհայտ է, որ Ադրբեջանն ակտիվ աշխատում է՝ միջնորդների բառակազմից դուրս բերելով իր համար ոչ ցանկալի ձևակերպումները և, վստահաբար, նաև ջանալու է հետաձգել և մեղմել անդրադարձն իր համար ոչ ցանկալի հարցերին:
Այս ասիմետրիկ գործընթացի շարունակումը կարող է Հայաստանի և Արցախի համար ոչ միայն զրոյացնել առկա հնարավորությունները, այլև նոր մարտահրավերներ ստեղծել:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ