ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 405 դրամ -0,91 EUR - 417 դրամ -0,56 RUB - 6 դրամ -0,66 GBP - 492 դրամ -0,25
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը Բայդենին կոչ է արել զորքերն Աֆղանստանից դուրս բերել սեպտեմբերի 11-ից շուտ

Joe Raedle/Getty Images

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել նախագահ Ջո Բայդենին հետ կանչել ամերիկյան զորքերը Աֆղանստանից մինչև սեպտեմբերի 11-ը:

«Աֆղանստանից հեռանալը հրաշալի և դրական քայլ է: Ես նախատեսում էի դուրս գալ մայիսի 1-ին, և մենք պետք է որքան կարելի է ավելի մոտ մնանք այդ գրաֆիկին»,-նախկին նախագահի հայտարարությունը մեջբերում են ամերիկյան ԶԼՄ-ները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Նրա խոսքով՝ երկու պատճառ կա այն բանի համար, որպեսզի ԱՄՆ-ի զինվորականներին Աֆղանստանից դուրս բերենք մինչև սեպտեմբերի 11-ը:

«Մենք կարող ենք և պետք է ավելի շուտ դուրս գանք: Տասնինը տարին բավական է, իսկապես, չափազանց շատ է և չափազանց երկար»,-նշել է Թրամփը: Բացի այդ, սեպտեմբերի 11-ը, նրա կարծիքով, պետք է «մտորումների և հիշողության օր մնա՝ ի պատիվ այն մեծ անձանց, որոնց մենք կորցրել ենք»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը որոշում էր ընդունել մայիսի 1-ին սկսել զորքերի դուրսբերումն Աֆղանստանից: Այդ գործընթացը պլանավորվում է ավարտել մինչև 2021 թվականի սեպտեմբերի 11-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 8,23 կմ/ժ
26 C°
 
39°  23° 
15.08.2022
40°  24° 
16.08.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: