ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև

Քվեբեկի Ազգային ժողովը ապրիլի 22-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև՝ միաժամանակ սատարելով Թուրքիային ռազմական արտադրանքի մատակարարումը կասեցնելու վերաբերյալ Կանադայի կառավարության որոշումը։ Այս մասին հայտնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը։

Բանաձևում ասվում է, որ «Հիշատակելով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը՝ Քվեբեկի Ազգային ժողովը վկայակոչում է, որ այն հանգեցրել է 1,5 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան:

Այն ցավով արձանագրում է, որ Ցեղասպանության քաղաքական ճանաչումն ամբողջ աշխարհում դեռևս քննարկման առարկա է՝ Թուրքիայի կողմից դրա ժխտման պատճառով։

Հիշեցնում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայ ժողովուրդը կրկին արյունալի իրադարձությունների և խոշտանգումների զոհ է դարձել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում:

Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման հարցում։

Կոչ է անում Քվեբեկի կառավարությանը՝ Ֆրանկոֆոնիայի գագնաթնաժողովին ընդառաջ համախմբել ՖՄԿ-ի (OIF) անդամ երկրներին՝ Հայաստանին իրենց աջակցությունը հայտնելու համար։

Եզրափակելով՝ Ազգային ժողովը իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին և ճանաչում է նրանց խաղաղության և անվտանգության մեջ ապրելու իրավունքը՝ պահպանելով լեզուն, մշակույթը և հավատքը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: