ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում

Մոսկվայում տեղի է ունեցցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայության ֆեյսբուքյան էջը։

«Ցեղասպանություն. hիշողություն և նախազգուշացում» խորագրով միջոցառումն անցկացվում է Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ՝ Մոսկվայի իշխանությունների աջակցությամբ։

Մամուլի ծառայությունն իր գրառման մեջ հիշեցնում է 2015-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Աշխարհն առանց Ցեղասպանության» խորագրով միջոցառման ընթացքում հղած ուղերձը, որում մասնավորապես նշվում էր․ «Ապրիլի 24–ը սգո օր է, քանի որ տեղի է ունեցել մարդկության պատմության մեջ ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը։ Հարյուր տարի անց մենք գլուխ ենք խոնարհում այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առջև, և այդ իրադարձությունը մեր երկրում միշտ ընկալվել է որպես սեփական ցավ ու դժբախտություն: Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է հետևողական. ազգային պատկանելիության համար զանգվածային ոչնչացումն անթույլատրելի է»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: