ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սյունիքն ու Սյունիքում բնակվող մեր հայրենակիցներն այսօր անվտանգային մեծագույն մարտահրավերի առաջ են կանգնած, և կանգնած են մենակ

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սյունիքում և Սյունիքի շուրջ տիրող իրավիճակին.

«Այսօր հերթական սպառնալիքները հնչեցին Բաքվից, այս անգամ՝ իբրև թե հայերի կողմից իրականացրած ենթադրյալ ռազմական սադրանքերի հետ կապված:

Ադրբեջանի այս գործելաոճն, իհարկե, նոր չէ, բայց կարևոր է չմոռանալ, թե երբ ու ինչ նպատակներով էր կիրառվում: Հիշեցնեմ՝ դեռ մինչև 44-օրյա պատերազմը Ադրբեջանը պարբերաբար տեղեկատվական գրոհներ էր իրականացնում՝ մեղադրելով հայերին հրադադարի ռեժիմի խախտումների մեջ, որոնք, հիմնականում, նպատակ էին հետապնդում կա՛մ քողարկել սեփական սադրանքները, կա՛մ հող նախապատրաստել դրանց համար:

Չմոռանանք նաև, որ բոլորովին վերջերս Ալիևը բացահայտ սպառնում էր ռազմական ճանապարհով լուծել Սյունիքի միջանցքի խնդիրը, եթե հայկական կողմը չհամաձայնի տրամադրել այն:

Սրան զուգահեռ մտահոգիչ լուրեր ենք ստանում Սյունիքից: Օրինակ, հենց վերջերս հովվի առևանգման փորձի հետ կապված: Ի դեպ, այս հարցին բավական ծավալուն անդրադարձել էր նաև ՄԻՊ-ը՝ նորից հիշեցնելով, որ նման իրավիճակում չափազանց կարևոր է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու ստեղծումը:

ԵՎ եզրահանգումն այս ամենից մեկն է՝ Սյունիքն ու Սյունիքում բնակվող մեր հայրենակիցներն այսօր անվտանգային մեծագույն մարտահրավերի առաջ են կանգնած: Եվ կանգնած են մենակ. այդ անվտանգության համար պատասխանատուները Երևանում այսօր նախընտրական խնդիրներով են զբաղված», - գրել է Մխիթարյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: