ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ում նախապատրաստում են գազի Ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագիրը

Օրերս ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպումից հետո նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին պայմանագրի նախագծի շուրջ:  Նրա խոսքով, կա նպատակադրում մինչև այս տարվա ավարտը պատրաստ փաստաթուղթն արդեն տամադրել անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգեր անցնելու համար:

Ընդհանուր շուկայի կոնցեպտը

ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի հայեցակարգի մշակումն ու հաստատումը սահմանվում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (2014թ., 29 մայիս) երկու հոդվածներով՝ 83-րդ և 104-րդ: 

Պայմանագրով նախատեսվում է, որ Միության անդամ պետությունները կունենան միատեսակ կանոններ, որոնք ենթադրում են գազի առևտրի պայմանների միասնականացում, շուկայում գնագոյացման և սակագնային քաղաքականության միասնական մոտեցումների ձևավորում, այդ ամենի համար անհրաժեշտ միջավայրի (օրենսդրական, հարկային) ներդաշնակեցում, ինչպես նաև՝ Միության անդամ երկրների տարածքներում գազի փոխադրման համակարգերին հասանելիության միասնական նորմերի մշակում:  Ընդհանուր շուկայի ձևավորման վերջնաժամկետը 2024թ.-ն է:

Ընդհանուր շուկայի ստեղծման հիմնական խնդիրները

ԵԱՏՄ գազի Ընդհանուր շուկայի ձևավորման՝  Եվրասիական բարձրագույն խորհրդի 2016թ.-ին ընդունված N7 որոշման համաձայն, Ընդհանուր շուկայի ձևավորմանն անհրաժեշտ հիմնական խնդիրներն են.

  • Ընդհանուր շուկայի մասնակիցների անխոչընդոտ հասանելիությունը Միության գազի շուկային,
  • Ընդհանուր շուկայի մասնակիցների համար բարեխիղճ մրցակցային միջավայրի ապահովումը՝ Միությունում գազի մատակարարումների հարցում,
  • Միության գազի ընդհանուր շուկայում շուկայակամն գնագոյացմանն անցումը,
  • Գազի դիմաց վճարային հաշվարկներում ազգային արժույթների դիտարկում,
  • Ներդրումների ներգրավման, ինչպես նաև փոխադարձ նախագծերում մասնակցության համար բարենպաստ պայմանների ստեղծումը,
  • Մասնակիցների միջև գազատրանսպորտային հզորությունների բաշխման հավասար պայմանների ստեղծումը,
  • Մասնակիցների համար գազատրանսպորտային համակարգերի գործարկման համար անհրաժեշտ տեխնիկական-նորմատիվային փաստաթղթերի ստանդարտների միասնականացումը,
  • Ինֆորմացիայի փոխանակման ապահովումը, այդ թվում՝ գազի ներքին սպառման, փոխադրան և մատակարարման գնայոգայացումների մասին և այլն[1]:

Ընդհանուր շուկան միասնական շուկան չէ

Ինչպես երևում է, ընդհանուր շուկայում սահմանվում են խաղի միասնական կանոններ, ստեղծվում են հավասար պայմաններ, միասնական նորմեր, բարենպաստ մրցակցային միջավայր, մատակարարումների և փոխադրումների մոնոպոլիայի բացառում, միևնույն ժամանակ՝ բնական մոնոպոլիայի համար համապատասխան միջավայրի ապահովում:

Միասնական շուկայում գործում են բոլորի համար կենտրոնացված միասնական կարգավորիչներ, օրինակ, միասնական, կենտրոնացված բյուջետային, հարկային համակարգեր: Այսինքն սա ենթադրում է ինտեգրացիայի այլ՝ ավելի խորը տեսակ:

 Ընդհանուր շուկան չի ենթադրում գազի միասնական սակագին

Երբ խոսում ենք գազի գնագոյացման կամ սակագնային քաղաքականության միասնական մոտեցումների ձևավորման մասին, դա չի ենթադրում, որ անդամ բոլոր երկրների համար ձևավորվելու է միասնական գին, առավել ևս՝ չի նշանակում, որ սակագինը լինելու է մատակարարող երկրի ներքին գների հետ նույնական: Չնայած Ընդհանուր շուկան ենթադրում է, օրինակ,  գազի մատակարարումներում մոնոպոլիայի դրսևորումների բացառում (բացառությամբ բնական մոնոպոլիայի):  Բայց այստեղ և՛ ներմուծող երկրի, և՛ մատակարարողի համար նախապատվությունը տրվելու է գազի տեղափոխման տնտեսապես շահավետ ուղիներին:

Ընդհանուր շուկայի ստեղծման ԵԱՏՄ հայեցակարգում սակագնային քաղաքականությանն անդրադարձ  կատարվում է «գազի առևտրի կառուցվածքի» և «սակագնի որոշման մեխանիզմների մասին» կետերով:

 Առաջինով սահմանվում է, որ առևտուրը կարգավորվելու է երկու հիմնական եղանակներով՝ ուղղակի բանակցություններով և բորսայական առևտրով:

Սակագնի որոշման մեխանիզմներին առնչվող կետը շատ հպանցիկ անդրադարձ ունի, և սահմանում է, որ դա «պետք է բխի անդամ պետությունների սպառողների, գազի մատակարարների և բնական մոնոպոլ սուբյեկտների շահերի հավասարակշռության պահպանումից ՝ ապահովելով մատուցվող ծառայությունների մատչելիությունը և սպառողների համար դրանց որակի համապատասխան մակարդակը, բնական մենաշնորհային սուբյեկտների արդյունավետ գործունեությունն ու զարգացումը» և այլն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: