ԵԱՏՄ-ում նախապատրաստում են գազի Ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագիրը

Օրերս ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպումից հետո նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին պայմանագրի նախագծի շուրջ: Նրա խոսքով, կա նպատակադրում մինչև այս տարվա ավարտը պատրաստ փաստաթուղթն արդեն տամադրել անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգեր անցնելու համար:
Ընդհանուր շուկայի կոնցեպտը
ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի հայեցակարգի մշակումն ու հաստատումը սահմանվում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (2014թ., 29 մայիս) երկու հոդվածներով՝ 83-րդ և 104-րդ:
Պայմանագրով նախատեսվում է, որ Միության անդամ պետությունները կունենան միատեսակ կանոններ, որոնք ենթադրում են գազի առևտրի պայմանների միասնականացում, շուկայում գնագոյացման և սակագնային քաղաքականության միասնական մոտեցումների ձևավորում, այդ ամենի համար անհրաժեշտ միջավայրի (օրենսդրական, հարկային) ներդաշնակեցում, ինչպես նաև՝ Միության անդամ երկրների տարածքներում գազի փոխադրման համակարգերին հասանելիության միասնական նորմերի մշակում: Ընդհանուր շուկայի ձևավորման վերջնաժամկետը 2024թ.-ն է:
Ընդհանուր շուկայի ստեղծման հիմնական խնդիրները
ԵԱՏՄ գազի Ընդհանուր շուկայի ձևավորման՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի 2016թ.-ին ընդունված N7 որոշման համաձայն, Ընդհանուր շուկայի ձևավորմանն անհրաժեշտ հիմնական խնդիրներն են.
- Ընդհանուր շուկայի մասնակիցների անխոչընդոտ հասանելիությունը Միության գազի շուկային,
- Ընդհանուր շուկայի մասնակիցների համար բարեխիղճ մրցակցային միջավայրի ապահովումը՝ Միությունում գազի մատակարարումների հարցում,
- Միության գազի ընդհանուր շուկայում շուկայակամն գնագոյացմանն անցումը,
- Գազի դիմաց վճարային հաշվարկներում ազգային արժույթների դիտարկում,
- Ներդրումների ներգրավման, ինչպես նաև փոխադարձ նախագծերում մասնակցության համար բարենպաստ պայմանների ստեղծումը,
- Մասնակիցների միջև գազատրանսպորտային հզորությունների բաշխման հավասար պայմանների ստեղծումը,
- Մասնակիցների համար գազատրանսպորտային համակարգերի գործարկման համար անհրաժեշտ տեխնիկական-նորմատիվային փաստաթղթերի ստանդարտների միասնականացումը,
- Ինֆորմացիայի փոխանակման ապահովումը, այդ թվում՝ գազի ներքին սպառման, փոխադրան և մատակարարման գնայոգայացումների մասին և այլն[1]:
Ընդհանուր շուկան միասնական շուկան չէ
Ինչպես երևում է, ընդհանուր շուկայում սահմանվում են խաղի միասնական կանոններ, ստեղծվում են հավասար պայմաններ, միասնական նորմեր, բարենպաստ մրցակցային միջավայր, մատակարարումների և փոխադրումների մոնոպոլիայի բացառում, միևնույն ժամանակ՝ բնական մոնոպոլիայի համար համապատասխան միջավայրի ապահովում:
Միասնական շուկայում գործում են բոլորի համար կենտրոնացված միասնական կարգավորիչներ, օրինակ, միասնական, կենտրոնացված բյուջետային, հարկային համակարգեր: Այսինքն սա ենթադրում է ինտեգրացիայի այլ՝ ավելի խորը տեսակ:
Ընդհանուր շուկան չի ենթադրում գազի միասնական սակագին
Երբ խոսում ենք գազի գնագոյացման կամ սակագնային քաղաքականության միասնական մոտեցումների ձևավորման մասին, դա չի ենթադրում, որ անդամ բոլոր երկրների համար ձևավորվելու է միասնական գին, առավել ևս՝ չի նշանակում, որ սակագինը լինելու է մատակարարող երկրի ներքին գների հետ նույնական: Չնայած Ընդհանուր շուկան ենթադրում է, օրինակ, գազի մատակարարումներում մոնոպոլիայի դրսևորումների բացառում (բացառությամբ բնական մոնոպոլիայի): Բայց այստեղ և՛ ներմուծող երկրի, և՛ մատակարարողի համար նախապատվությունը տրվելու է գազի տեղափոխման տնտեսապես շահավետ ուղիներին:
Ընդհանուր շուկայի ստեղծման ԵԱՏՄ հայեցակարգում սակագնային քաղաքականությանն անդրադարձ կատարվում է «գազի առևտրի կառուցվածքի» և «սակագնի որոշման մեխանիզմների մասին» կետերով:
Առաջինով սահմանվում է, որ առևտուրը կարգավորվելու է երկու հիմնական եղանակներով՝ ուղղակի բանակցություններով և բորսայական առևտրով:
Սակագնի որոշման մեխանիզմներին առնչվող կետը շատ հպանցիկ անդրադարձ ունի, և սահմանում է, որ դա «պետք է բխի անդամ պետությունների սպառողների, գազի մատակարարների և բնական մոնոպոլ սուբյեկտների շահերի հավասարակշռության պահպանումից ՝ ապահովելով մատուցվող ծառայությունների մատչելիությունը և սպառողների համար դրանց որակի համապատասխան մակարդակը, բնական մենաշնորհային սուբյեկտների արդյունավետ գործունեությունն ու զարգացումը» և այլն:
-
16:12
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
-
12:21
Սպորտը պետք է հաշտեցնի ազգերին. ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի հավաքականներին
-
10:20
Գալստյան կիրակի
-
09:50
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
00:06
Ռուս խաղաղապահները դիրքավորվել են Ադրբեջանի գրաված բարձունքին. Տեղեկատվական շտաբ
-
23:59
ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է կոնկրետ հավաքական քայլեր ձեռնարկի՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ բացմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպմանը. Արցախի ԱԳՆ
-
22:58
Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Թուրքիայի ընտրանուն
-
21:08
Բաքուն Շուշիի շրջանում խախտել է շփման գիծը. ՌԴ ՊՆ
-
20:09
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով
-
19:07
Այսօր 21:00 Երևանում տեղի կունենա Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը
-
18:35
Ադրբեջանը խախտել է շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում
-
17:56
Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը
-
17:45
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
-
16:06
Հայաստանում ՌԴ դեսպանն այցելել է Տավուշի մարզ
-
16:02
Արցախում պետական դավաճանության մեղադրանքով երկու քաղաքացի է կալանավորվել
-
14:43
Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է և թերագնահատված. ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար
-
13:47
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
-
11:15
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին
-
10:10
Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օր
-
09:52
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 2,06 կմ/ժ